Գլուխ 3 · ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Հոդված 29
Հոդված 29.
Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետը չի տարածվում բռնադատվածների կողմից բնակարանների սեփականաշնորհման վրա:
Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդ և հանձնվում պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը:
(29-րդ հոդվածը լրաց. 03.11.94 ՀՕ-124, խմբ. 13.09.95 ՀՕ-1)
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
29 հունիսի 1993 թ.
ՀՕ-58