Գլուխ 2 · ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12
Հոդված 12.
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից պատգամավորների համապատասխան քաղաքային խորհրդի գործադիր մարմնին, մարզպետին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Սեփականաշնորհումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո երկու ամսվա ընթացքում:
(12-րդ հոդվածը խմբ. 12.06.96 ՀՕ-71)