Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 սեպտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 32207313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

23 ապրիլի 2007 թ.

ք. Երևան N 87-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով, 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին» N 222 որոշման 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով՝

Հրամայում եմ՝

1. Հաստատել Տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան

Հավելված

Հաստատված է՝

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2007 թ. ապրիլի 23-ի

N 87-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

1.1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում է տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ընթացքում կիրառվող թերթերի անվանակարգը (նոմենկլատուրա):

2. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ

2.1. Խոշոր տարածքների տեղագրական քարտեզները և հատակագծերը կազմելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանց առանձին թերթերն ունենան անվանումներ:

2.2. Քարտեզների և հատակագծերի համարակալումը միևնույն համակարգում անվանում են քարտեզների և հատակագծերի անվանակարգ (նոմենկլատուրա):

2.3. Թերթերի անվանակարգը որոշում է քարտեզների և հատակագծերի իրար նկատմամբ ունեցած փոխադարձ դիրքը երկրի մակերևույթի վրա:

2.4. 1:1 000 000 մասշտաբի տեղագրական քարտեզն իրենից ներկայացնում է միջօրեականների 6.0 և զուգահեռականների 4.0 աղեղներով սահմանափակված երկրի մակերևույթի որոշակի սֆերոիդիկական սեղանի պատկերումը հարթության վրա:

2.5. Տարբեր մասշտաբների քարտեզների և հատակագծերի անվանակարգման հիմքը 1:1000000 մասշտաբի քարտեզն է:

2.6. Տեղագրական քարտեզները կազմվում են` 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000, 1:200 000, 1:500 000 և 1:1 000 000 մասշտաբներով, իսկ հատակագծերը` 1:500, 1:1 000, 1:2 000 և 1:5 000 մասշտաբներով:

2.7. 1:1 000 000 մասշտաբի քարտեզի բաժանումը տարբեր մասշտաբների քարտեզների թերթերի կատարվում է հետևյալ կերպ.

Գրինվիչի հակադիր 180.0 միջօրեականից սկսած դեպի արևելք ամբողջ երկիրը բաժանվում է երկայնությամբ 6.0 ընդմիջումներով 60 սյուների և 4.0 ընդմիջումներով շարքերի, որոնք համարակալվում են հասարակածից դեպի հյուսիս և հարավ՝ համաձայն աղյուսակի:

Աղյուսակ

A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V

Էյ Բի Սի Դի Ի Էֆ Ջի Էյջ Այ Ջեյ Քեյ Էլ Էմ Էն Օու Պի Քյու Ար Էս Թի Յու Վի

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22

Օրինակ.

1:1 000 000 մասշտաբի քարտեզի թերթի անվանակարգը կլինի` 11 - 38:

1:500 000 մինչև 1:10 000 մասշտաբների քարտեզների թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.

1:500 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1 2 3 4 թվերով,

1:200 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 01, 02 մինչև 36 թվերով,

1:100 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 001, 002 մինչև 144 թվերով,

1:50 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1 2 3 4 թվերով,

1:25 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1 2 3 4 թվերով,

1:10 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1 2 3 4 թվերով,

1:5 000 մինչև 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.

1:5 000 մասշտաբների հատակագծերը թերթերը` 001, 002 մինչև 256 թվերով,

1:2 000 մասշտաբների հատակագծերը թերթերը` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերով,

1:1 000 մասշտաբների հատակագծերը թերթերը` 1, 2, 3, 4 թվերով,

1: 5 00 մասշտաբների հատակագծերը թերթերը` 01, 02 մինչև 16 թվերով:

Քարտեզների եվ հատակագծերի թերթերի անվանակարգում

1:500 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—3

1 2

3 4

1:200 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—34

1 6

31 34 36

1:100 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—112

001 002 003 004 005 006 007 008 009 010 011 012

024

036

048

060

072

084

096

108

112 120

132

133 144

1:50 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—112—3

1 2

3 4

1:25 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—112—3—1

1 2

3 4

1:10 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը

11—38—112—3—1—4

1 2

3 4

1:5000 եվ 1:2000 մասշտաբների հատակագծերի անվանակարգ

11—38—112—(124)

001 002 003 004 005 006 007 008 009 010 011 012 013 014 015 016

017 019 021 023 025 027 029 032

033 036 038 040 042 044 046 048

049 051 053 055 057 059 061 064

065 068 070 072 74 76 078 080

081 083 085 087 089 091 093 096

097 100 102 104 106 108 110 112

113 115 117 119 121 124 126 128

129 130 132 134 136 138 140 142 144

145 147 149 151 153 155 157 159 160

161 164 166 168 170 172 174 176

177 179 181 183 185 187 189 191 192

193 196 198 200 202 204 206 208

209 211 213 215 217 219 221 223 224

225 228 230 232 234 236 238 240

241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256

1:5000

11—38—112—(124-5)

1 2 3

4 5 6

7 8 9

1:2000

Ուղղանկյուն համակարգում կտրատված 1: 5000 մասշտաբի

անվանակարգի շրջանակի չափսերը - 40x40 սմ

1:2000, 1:1000 և 1:500 մասշտաբի համար - 50x50 սմ

124-2

1 2

3 4

1:2000

124—2—2

1 2

3 4

1:1000

124—2—10

01 02 03 04

05 06 07 08

09 10 11 12

13 14 15 16

1:500

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։