ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2007 թվականի N 994-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 125. «Զբոսաշրջության
զարգացման
հայեցակարգին
հավանություն տալու
մասին» ՀՀ
կառավարության
արձանագրային
որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն
ներկայացնելը Հայաստանում
զբոսաշրջության
զարգացման
հեռանկարների
գնահատում, ոլորտը
կարգավորող
օրենսդրության
բարեփոխումների
հիմնական
սկզբունքների,
ուղղությունների և
իրականացման
մեխանիզմների
սահմանում ՀՀ առևտրի և
տնտեսական
զարգացման
նախարարություն 2007 թ.
դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. սեպտեմբերի 10
Երևան