Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-01-25-ից մինչև 2024-05-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-05-05Բացել ARLIS-ում

040.0387.25.06.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հունիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 1998 թվականի N 387

քաղ. Երևան

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ» ենթակետին և 16 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» N 196, 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաշարժման կարգի հաստատման մասին» N 197, 1995 թվականի հունիսի 30-ի «Սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի կանոնակարգման մասին» N 392, 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280 և 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի N 196 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 297 որոշումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունիսի 25-ի N 387 որոշմամբ

Կ Ա Ր Գ

պետական գույքի աճուրդով մասնավորեցման

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը:

2. Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:

3. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:

4. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևերը` դասական, հոլանդական, ամբողջությամբ կամ լոտային, մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:

5. Պետական գույքի աճուրդով մասնավորեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետ` նախարարություն) այդ նպատակով ստեղծելով աճուրդային հանձնաժողով:

6. Աճուրդի մասնակցության վճարը հաշվարկվում է տվյալ աճուրդում վաճառվելիք գույքի (օբյեկտների, լոտերի) մեկնարկային գների միջին թվաբանականի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն մեկնարկային գին ունեցող գույքի (օբյեկտների, լոտի) մեկնարկային գնի 50 տոկոսը: Աճուրդի մասնակիցները վաճառքի հանված մեկից ավելի գույքի (օբյեկտների, լոտերի) աճուրդին մասնակցելու համար վճարում են համապատասխան թվով մասնակցության վճարներ:

7. Եթե աճուրդի մասնակիցը տվյալ աճուրդի ժամանակ գույք չի գնել, ապա նրա մուծած մասնակցության վճարը վերադարձվում է դիմելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Պետական գույքի աճուրդով վաճառքին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:

9. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը փոխանցվում է աճուրդի այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գինը և սահմանված ժամկետներում կատարել համապատասխան վճարումները:

II. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական գույքի աճուրդով մասնավորեցման մասին որոշման ընդունումից հետո նախարարությունը կազմում է տեղեկատվություն, որը պետք է ներառի`

ա) մասնավորեցվող պետական գույքի (օբյեկտի) անվանումը, հասցեն (տեղը).

բ) աճուրդով վաճառքի մեկնարկային գինը.

գ) վճարումների ձևը և կարգը.

դ) աճուրդի մասնակցության հայտերի ու փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը, կարգը և ընդունող իրավասու պետական մարմնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը.

ե) աճուրդի անցկացման ձևը, ամսաթիվը, ժամը և վայրը.

զ) աճուրդի մասնակցին ներկայացվող պայմանները.

է) աճուրդի մասնակցության վճարի չափը.

ը) աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերի գները.

թ) մասնավորեցվող պետական գույքի (օբյեկտի) զբաղեցրած տարածքի, այդ թվում` օժանդակ շինությունների մակերեսները.

ժ) պարտավորությունները, որոնք անցնելու են իրավահաջորդին:

Լոտերով աճուրդի անցկացման դեպքում տեղեկատվությունը պետք է ներառի նաև`

ա) մեկ բաժնետոմսի (գույքի մեկ միավորի) արժեքը.

բ) վաճառվող բաժնետոմսերի (գույքի) ընդհանուր թիվը.

գ) բաժնետոմսերի (գույքի) թիվը մեկ լոտում.

դ) վաճառվող լոտերի թիվը.

ե) մեկ լոտի մեկնարկային գինը:

11. Նախարարությունը կազմում է պետական գույքի աճուրդով մասնավորեցման մասին տեղեկատվությունը և աճուրդից առնվազն 10 օր առաջ կազմակերպում դրա հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

III. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

12. Աճուրդին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետում ներկայացրել են հայտերը և պահանջվող փաստաթղթերը:

13. Աճուրդին մասնակցելու համար նախարարություն են ներկայացնում`

ա) աճուրդի մասնակցության հայտը (N 1 ձևը կցվում է).

բ) աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը.

գ) ընկերության (ձեռնարկության) հիմնադիր փաստաթղթերի պատճենները, եթե հայտ ներկայացնողն ընկերություն (ձեռնարկություն) է:

14. Աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած մասնավորեցման սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:

Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար վաճառվում են դիտորդի տոմսեր:

15. Աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերը տպագրվում և գները որոշվում են նախարարության կողմից, իսկ վաճառքից գոյացած եկամուտները մուտքագրվում են նախարարության հաշվին` աճուրդի անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:

16. Աճուրդի մասնակցության հայտերի, մասնակցի տոմսերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև աճուրդն սկսվելը:

17. Աճուրդի մասնակցության հայտեր ներկայացրած մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

18. Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե հայտ ներկայացնողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման սուբյեկտ չէ:

19. Աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացրած մասնավորեցման սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք:

IV. ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

20. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի առնվազն 5 տոկոսի չափով:

21. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին:

Յուրաքանչյուր գնորդ կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

22. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

23. Հայտարարված գնով գույքը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

24. Գույքի առավելագույն արժեքն առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից առաջարկված գինը 3-րդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսն ու վճարել իր առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մասնավորեցման հատուկ հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:

25. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը և մասնակցության վճարը հաշվարկվում են հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:

26. Եթե աճուրդում հաղթողը չի կատարում սույն կարգի 24-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում, և նա զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից ու դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

V. ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

27. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ ավելի չափով:

28. Նշված քայլերով մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը, բարձրացնելով իր տոմսին համապատասխանող համարը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին:

29. Աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջեցվել մեկնարկային գնի 50 տոկոսից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

(29-րդ կետը խմբ. 27.12.00 N 879)

30. Աճուրդի հաղթող է համարվում այն մասնակիցը, ով առաջինն է տալիս իր համաձայնությունը հայտարարված գնով գույքի գնման մասին:

31. Աճուրդը համարվում է չկայացած` մեկնարկային գինը 50 տոկոսի չափով նվազեցնելու պայմաններում գնորդների բացակայության դեպքում, եթե մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ այլ բան չի նախատեսված:

32. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսը և վճարել իր առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մասնավորեցման հատուկ հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:

33. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը և մասնակցության վճարը հաշվարկվում են հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:

34. Եթե աճուրդի հաղթողը չի կատարում սույն կարգի 32-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում, և նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից ու դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

VI. ԼՈՏԵՐՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

35. Գույքի (բաժնետոմսերի) լոտերը դասական աճուրդի ձևով մասնավորեցման դեպքում ամեն մի լոտի վաճառքը կատարվում է սույն կարգի 20-26-րդ կետերով սահմանված կարգով:

36. Գույքի (բաժնետոմսերի) լոտերը հոլանդական աճուրդի ձևով մասնավորեցման դեպքում ամեն մի լոտի վաճառքը կատարվում է սույն կարգի 27-34-րդ կետերով սահմանված կարգով:

VII. ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

37. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը և հրաժարվել է գույքը ձեռք բերելուց.

բ) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ:

38. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն (NN 2 և 3 ձևերը կցվում են):

39. Եթե սույն կարգի 7-րդ կետով սահմանված դեպքում կանխավճարն աճուրդի անցկացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հետ չի պահանջվում, ապա այդ գումարն աճուրդի մասնակցին չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

VIII. ԱՃՈՒՐԴԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

40. Նախարարությունը կազմում է գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին արձանագրությունը (N 4 ձևը կցվում է), իսկ բաժնետոմսերի լոտերով աճուրդի դեպքում` աճուրդային վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը (N 5 ձևը կցվում է), որն աճուրդի անցկացումից հետո ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից:

41. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է նախարարությունում:

Վճարման հանձնարարագրում նշվում են գնորդի կողմից մուծման ենթակա գումարի չափը, մուծման վերջին ժամկետը:

42. Աճուրդի արդյունքների վերաբերյալ որոշումն իրավաբանական ուժ է ստանում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի կողմից հաստատվելուց հետո և հիմք է ծառայում գույքի նոր սեփականատիրոջ հետ մասնավորեցման պայմանագիր կնքելու համար:

43. Աճուրդի հաղթողը պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի (բաժնետոմսերի) արժեքը:

44. Գույքի գնորդը պարտավոր է 45 օրվա ընթացքում նախարարության հետ կնքել մասնավորեցման (սեփականաշնորհման) պայմանագիր: Գույքի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` պայմանագրի գրանցման պահից:

45. Նախարարությունը բաժնետոմսերի սեփականատերերին կամ նրանց կողմից լիազորված անձանց տալիս է բաժնետոմսեր կամ բաժնետոմսերի հավաստագրեր (սերտիֆիկատներ):

46. Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատների սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստր) գրանցման պահից:

Ձև 1

Հ Ա Յ Տ

աճուրդի մասնակցության

________________________________________________________

(հայտ ներկայացնողի անունը, ազգանունը, անվանումը (եթե ընկերություն է), հասցեն)

________________________________________________________

1. Ծանոթանալով 199 թ. _________ ___-ին անցկացվելիք աճուրդում վաճառվելիք գույքի (բաժնետոմսերի) մասին տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել աճուրդին:

2. Աճուրդում գույք (բաժնետոմսեր) գնելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`

ա) 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսը և տեղում վճարել առաջարկված գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար.

բ) 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի (բաժնետոմսերի) արժեքը.

գ) 45 օրվա ընթացքում նախարարության հետ կնքել մասնավորեցման (սեփականաշնորհման) պայմանագիր*:

3. Համաձայն ենք (եմ), որ 10 օրվա ընթացքում համապատասխան գումարը չվճարելու դեպքում մեր մուծած մասնակցության վճարը և տեղում վճարած առաջարկված գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը չվերադարձվի:

4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են (անձնագրի տվյալները) __________________________

________________________________________________________

5. Կից ներկայացնում ենք (եմ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները (եթե հայտ ներկայացնողն ընկերություն է):

_____________________ ______________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Կ. Տ.

_____ ______________ 199 թ.

Հայտն ընդունված է _____ ______________ 199 թ.

Ընդունող __________________________

(անունը, ազգանունը)

* գույքի գնման դեպքում

Ձև 2

ՀԱՍՏԱՏՈՒՄ Եմ

ՀՀ սեփականաշնորհման նախարար

________________________

__ ____________199 թ.

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ______

աճուրդը չկայացած համարելու մասին

Աճուրդային հանձնաժողովը` ստեղծված`_________________________________

__________________________________________________________

(տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)

կազմով, նախագահ ______________________________________________

անդամներ ___________________________________________________

__________________________________________________________

որոշեց 199 թ. ________ _____-ին անցկացված աճուրդի արդյունքներով հետևյալ գույքի (օբյեկտի)

մասնավորեցումը համարել չկայացած:

N/N

ը/կ Գույքի (օբյեկտի)

անվանումը Հասցեն Մեկնարկային գինը (հազ. դրամ) Աճուրդում առաջարկված առավելագույն գինը

(հազ. դրամ) Աճուրդի չկայացման պատճառները

1 2 3 4 5 6

Հանձնաժողովի նախագահ ___________________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Անդամներ _____________________________________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Ձև 3

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

__ ____________199 թ.

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N

գույքի (բաժնետոմսերի) լոտերով աճուրդը չկայացած համարելու մասին

Աճուրդային հանձնաժողովը ստեղծված` համաձայն _______________________________

կազմով, նախագահ __________________________________________________

անդամներ________________________________________________________

որոշեց 199 թ. ____ _________ -ին անցկացված աճուրդի արդյունքներով ստորև ներկայացված

գույքի (բաժնետոմսերի) աճուրդը համարել չկայացած:

N/N

ը/կ Գույքի (բաժնետոմսերի) անվանումը Մեկ լոտում գույքի(բաժնետոմսերի թիվը Մեկ լոտի մեկնարկային գինը

(հազ. դրամ) Աճուրդում առաջարկված առավելագույն գինը

(հազ. դրամ) Աճուրդի չկայացման պատճառները

Հանձնաժողովի նախագահ _______________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Անդամներ _________________________________

___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Ձև 4

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

__ ____________199 թ.

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N

գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին

___ _____________ 199 թ.

Գույքի (օբյեկտի)`

1. Անվանումը, հասցեն ____________________________________________________

2. Աճուրդային վաճառքի հանելու մասին համապատասխան որոշման համարը և տարեթիվը __________

3. Մեկնարկային գինը ____________________________________________________

4. Աճուրդային քայլի չափը _________________________________________________

5. Աճուրդում առաջարկված առավելագույն (վաճառքի) գինը ____________________________

6. Աճուրդի մասնակիցների թիվը ______________________________________________

7. Գնորդի տոմսի համարը __________________________________________________

8. _________________________________________________________________

(գնորդի անունը, ազգանունը, անվանումը, անձնագրային տվյալները)

__________________________________________________________________

(հասցեն, հեռախոսահամարը կամ ռեկվիզիտները)

Գնորդը ____________________________________ ________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Աճուրդային հանձնաժողովի նախագահ ______________________ ________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

Անդամներ __________________________________ ________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

___ ____________________ 199 թ.

Ձև 5

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N___

աճուրդային վաճառքի ձևով _______________________________________

(մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) գույքի անվանումը)

_________________________________________________________բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների ամփոփման մասին ___ ________________199 թ.Աճուրդային հանձնաժողովի կազմը` Նախագահ _______________________________

(անունը, ազգանունը) Անդամներ _______________________________

(անունը, ազգանունը) _______________________________

(անունը, ազգանունը)Աճուրդն իրականացնել համաձայնՀՀ կառավարության ________________________ N ___________ որոշման:

(որոշման ամսաթիվը)Աճուրդի անցկացման օրը ________ __________________ 199 թ.Աճուրդի անցկացման վայրը և հասցեն _________________________________Աճուրդի ձևով մասնավորեցման հանված բաժնետոմսերի թիվը __________________

_________________________________________________________ հատ:

(քանակը` տառերով, թվերով)

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը ________________________________ դրամ:

(արժեքը` տառերով, թվերով)

Աճուրդի հանված լոտերի թիվը _____________________________________

Վաճառված լոտերի թիվը _________________________________________

Յուրաքանչյուր վաճառքի հանված լոտ բաղկացած է ________________________ հատ

բաժնետոմսից` ________________________________ դրամ ընդհանուր արժեքով:

Մասնակիցների թիվը ___________________________________________

Հանձնաժողովը որոշեց հաստատել աճուրդի հետևյալ արդյունքները`

Լոտի հեր-թական համարը Լոտի բաժնե-տոմսերի թիվը Լոտի մեկ-նարկային գինը (հազ. դրամ) Լոտի վաճառքի գինը

(հազ. դրամ) Տեղեկություններ գնորդի մասին (անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի

անվանումը, գտնվելու վայրը) Գնորդի ստորագրությունը Գնորդի տոմսի համարը Ծանոթագրու-թյուններ

1 2 3 4 5 6 7 8

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

ԸՆԴԱ-ՄԵՆԸ

Վճարված ընդհանուր գումարը __________________________________________ դրամ,

(տառերով և թվերով)

այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով` ________ ____________________դրամ:

(տառերով և թվերով)

Հանձնաժողովի նախագահ _____________________ _____________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

Անդամներ _________________________________

_____________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։