Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-10-11-ից մինչև 2026-07-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-07-03Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 սեպտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007329

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հուլիսի 2007 թ. N 206-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Բանկերն իրենց միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և արտաքին աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները մամուլում հրապարակելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությանը ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը, ինչպես նաև այդ հաշվետվությունների ամբողջ փաթեթի (այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները՝ ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը) էլեկտրոնային տարբերակը:»:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2007 թ. հուլիսի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։