«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007325
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան N 1327-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 880-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 13 կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել ամբողջությամբ անվճար իրականացված սրտի վիրահատության դեպքերի մասին բժշկական հաստատությունների հաշվետվության ձևը` համաձայն Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար` Հ. Քուշկյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. օգոստոսի 21-ի
N 1327-Ն հրամանի
ԿԱՏԱՐՈՂ
_______________
(հիմնարկի անվանումը)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ Ա Ն Ձ Ե Վ
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«__» ________ 200_ թ. մինչև «__» ________ 200_ թ. ժամանակահատվածի համար
Հիվանդի
անուն,
ազգանուն Բնակության
վայրը,
հեռախոս Ծննդյան
թիվը Անձը հաստատող
փաստաթղթի
համարը Սոցիալական խմբի պատկանելությունը
(կոդը), բալերի թիվը Վիրահատության
տեսակի կոդը Հանձնաժողովի
եզրակացություն
__________________
(հաստատության տնօրեն)
__________________
(գլխավոր հաշվապահ)