«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10607334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան N 190-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներին համապատասխան.
Հրամայում եմ`
Հաստատել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
Նախարար` Դ. Լոքյան
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության
նախարարի 2007 թվականի
օգոստոսի 23-ի N 190-Ն հրամանի
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
Հ/հ Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումը Փորձանմուշի ստացման ամսաթիվը Փորձանմուշի քանակը Արտադրող երկիրը Ստացման կամ առաքման վայրը Եզրակացությունը փորձաքննության արդյունքների
1 2 3 4 5 6 7