ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
8 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան N 209-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 3-ի N 2 եզրակացությունը.
1. Անհատ ձեռնարկատեր Դավիթ Դավթյանին տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ` համաձայն սույն հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի:
2. Հաստատել անհատ ձեռնարկատեր Դավիթ Դավթյանի ավտոմոբիլների ցանկը` համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Ա. Մանուկյան
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի օգոստոսի 8-ի
N 209-Ա հրամանի
Ց Ա Ն Կ
ԱՁ Դավիթ Դավթյանի ավտոմոբիլների
Հ/հ Ավտոմոբիլի
մակնիշ հաշվառման համարանիշ թողարկման տարեթիվ
1. ՎԱԶ-21074 05ԼՏ065 2004
2. ԳԱԶ-3110 05ՕՏ364 2003
3. ՎԱԶ-2107 06ՕՍ911 2004
4. ՎԱԶ-21074 77ԼՏ004 2003
5. ՎԱԶ-2107 77ՏՏ015 2005
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության