«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 2072-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և 11-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «զ» կետերն ու Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի առանձին վարչությունների և բաժինների համար սահմանել համապատասխանաբար՝ առնվազն 7 և 3 հաստիքային միավորներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. դեկտեմբերի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը էներգետիկայի բնագավառում:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, խորհրդանիշ, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարության համակարգն ընդգրկում է նախարարության աշխատակազմը, իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու հիմնարկները:
7. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կայուն զարգացմանը, անվտանգության ապահովմանը և էներգամատակարարման հուսալիությանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության խթանումը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսակումը և արտադրական հզորությունների առավելագույն օգտագործման ապահովումը.
գ) էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման նպատակային ծրագրերի, ներառյալ ատոմային էներգետիկան, տարածաշրջանային համագործակցության պետական ծրագրերի մշակումը.
դ) ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և այն շահագործումից հանելու քաղաքականության մշակումն ու իրականացումը.
ե) տեղական էներգապաշարների որոնողահետախուզական աշխատանքների խթանումը.
զ) արտակարգ իրավիճակներում բնագավառի գործունեության ռազմավարության մշակումն ու իրականացումը.
է) էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
ը) էներգետիկական շուկաների ընդլայնման խթանումը.
թ) Հայաստանի Հանրապետությունում էներգախնայողության ռազմավարության մշակումը և անհրաժեշտ քաղաքականության վարման խթանումը.
ժ) էներգետիկայի բնագավառում ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը, մասնավոր հատվածի կայացմանն ու զարգացմանը նպաստումը.
ժա) էներգետիկայի բնագավառի պետական կազմակերպությունների սեփականաշնորհման ու ապապետականացման խթանումը.
ժբ) ֆինանսական և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ էներգետիկայի բնագավառի համագործակցության կազմակերպումը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) մշակում է էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարությունը, իրականացման ծրագրերն ու միջոցառումները.
բ) իր իրավասության սահմաններում մասնակցում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա ծրագրերի մշակմանը.
գ) մշակում է ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և շահագործումից հանելու ծրագրեր ու միջոցառումներ՝ համագործակցելով պետական կառավարման այլ մարմինների, միջազգային ֆինանսական և մասնագիտացված կազմակերպությունների (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և այլն) հետ.
դ) իր իրավասության սահմաններում ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահին կից գործող Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքները.
ե) ապահովում է տեղական էներգետիկական պաշարների (հատկապես` հիդրոէներգետիկական), էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակումն ու կիրառումը.
զ) ապահովում է նավթի ու գազի, երկրաջերմաէներգետիկական բնապաշարների որոնողահետախուզական աշխատանքները, այդ աշխատանքներին միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարցերը.
է) ակադեմիական, գիտատեխնիկական և բուհական համակարգերի կազմակերպությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, մշակում է էներգետիկայի բնագավառին առնչվող գիտատեխնիկական ծրագրեր.
ը) մշակում է գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման և վերապատրաստման խրախուսման միջոցառումներ.
թ) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում էներգետիկայի բնագավառի գործունեության ծրագրերի մշակումը և ապահովում դրանց իրականացումը՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ.
ժ) իր իրավասության սահմաններում իրականացնում է անցումային շրջանում շուկայական հարաբերությունների ձևավորման՝ էներգետիկայի բնագավառի անհրաժեշտ կառուցվածքային և այլ բարեփոխումների համալիր միջոցառումներ.
ժա) մշակում և իրականացնում է էներգետիկայի բնագավառում էներգետիկական շուկաների, այդ թվում՝ տարածաշրջանային, ընդլայնման միջոցառումներ՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ.
ժբ) նախարարության իրավասության սահմաններում մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ օրենսդրական ու այլ իրավական նորմատիվ ակտերի նախագծեր, ինչպես նաև քննարկում և եզրակացություն է տալիս իր գործունեության ոլորտին առնչվող օրենքների ու իրավական ակտերի նախագծերի մասին.
ժգ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է էներգետիկայի բնագավառի և էներգախնայողության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակումը (տեխնիկական կանոնակարգեր, ազգային ստանդարտներ և այլն) և սահմանված կարգով դրանց հաստատումը.
ժդ) կազմակերպում է էներգետիկայի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման նորմերի ու սահմանափակումների մշակումը և սահմանված կարգով դրանց հաստատումը.
ժե) էներգետիկայի բնագավառում կազմակերպում է շրջակա միջավայրի պահպանման միջոցառումների իրականացումը.
ժզ) մասնակցում է էներգետիկայի բնագավառի մասնավորեցման ռազմավարությամբ պայմանավորված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի մշակմանը.
ժէ) իր իրավասության սահմաններում պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, ինչպես նաև կառավարում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու պետական կառավարչական հիմնարկները.
ժը) բնագավառի գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա մշակում է հիմնադրույթներ, հայեցակարգեր, ծրագրեր (այդ թվում՝ ֆինանսական առողջացման) ու կազմակերպում դրանց իրականացումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ.
ժթ) իր իրավասության սահմաններում մասնակցում է օտարերկրյա պետությունների, այդ թվում ԱՊՀ անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծերի, նպատակային ծրագրերի մշակմանը.
ի) էներգետիկայի բնագավառում խոշոր ներդրումային ծրագրերի և կառուցվածքային բարեփոխումների իրականացման հետ կապված նախագծերի մշակման համար համագործակցում է էներգետիկայի բնագավառի միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, միությունների և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ.
իա) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ, սահմանված կարգով վարում է բանակցություններ ու խորհրդակցություններ, նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տնտեսական միջազգային պայմանագրերի նախագծեր, համակարգում է այդ պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների կատարումը.
իբ) մշակում և միջազգային դոնոր կազմակերպություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում էներգետիկայի բնագավառի զարգացմանն ու վերակառուցմանն ուղղված միջազգային վարկային ծրագրերի նախագծեր, համակարգում է հաստատված վարկային ծրագրերն իրականացնող գրասենյակների աշխատանքը.
իգ) համակարգում է օտարերկրյա պետությունների ու միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից խորհրդատվական և տեխնիկական աջակցության ցուցաբերման հետ կապված աշխատանքների՝ ըստ ուղղությունների տեղաբաշխումը և մասնակցում դրանց իրականացմանը.
իդ) կազմակերպում և վերահսկում է էներգետիկայի բնագավառում արտաքին ֆինանսավորմամբ (պետական երաշխավորմամբ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր ու դրամաշնորհներ) իրականացվող ծրագրերի աշխատանքները.
իե) իր իրավասության սահմաններում մասնակցում է էներգետիկայի բնագավառի հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանը.
իզ) սահմանված կարգով իրականացնում է այլ պետությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ էներգետիկայի բնագավառի տնտեսական, ֆինանսական, գիտատեխնիկական և համագործակցության այլ ձևերի զարգացման միջոցառումներ.
իէ) օրենքով սահմանված կարգով տեխնիկական վերահսկողություն է իրականացնում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում էներգատեղակայանքների անվտանգ շահագործման նկատմամբ.
իը) մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը և ապահովում ու վերահսկում է ոլորտին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը.
իթ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ: Իր գործունեության ընթացքում նախարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը՝
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) նախարարության գործունեության բնագավառում ընդունում է քաղաքական որոշումներ.
գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրեն վերապահված պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները.
դ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
զ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ը) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.
թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ժ) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրամանագրերը, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժբ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժգ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու տնօրինման նկատմամբ.
ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շնորհում է քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում շնորհում է դասային կոչումներ.
ժը) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժթ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին և աշխատակազմի ղեկավարին նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ու սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 2:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Նախարարության աշխատակազմը կարող է տնօրինել իրեն հանձնված գույքը և գույքային իրավունքները՝ օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
32. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
34. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
35. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
36. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
37. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:
38. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում ու պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
ե.1) ապահովում է աշխատակազմում` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամաններն ու կարգադրությունները.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում՝ նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
(38-րդ կետը լրաց. 20.01.05 N 23-Ն, 05.04.07 N 391-Ն)
39. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(39-րդ կետը փոփ. 20.01.05 N 23-Ն)
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարը` գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
(40-րդ կետը փոփ. 20.01.05 N 23-Ն)
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
42. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
43. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Զարգացման վարչություն
1.1 . Արտաքին կապերի վարչություն
2. Ֆինանսատնտեսագիտական վարչություն
3. (Տողը հանվել է 01.06.05 N 1045-Ն)
4. (Տողն ուժը կոցրել է 20.10.05 N 1751-Ն)
5. Ատոմային էներգետիկայի վարչություն
5.1 . Ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչություն
6. Քարտուղարություն
7. Իրավաբանական բաժին
8. Անձնակազմի կառավարման բաժին
9. (Տողն ուժը կոցրել է 20.10.05 N 1751-Ն)
10. Համակարգչային տեխնիկայի բաժին
11. Հաշվապահական հաշվառման բաժին
12. Առաջին բաժին
13. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
II. Առանձնացված ստորաբաժանում
1. Էներգետիկայի պետական տեսչություն
(Կառուցվածքը փոփ., լրաց. 01.06.05 N 1045-Ն, 16.06.05 N 784-Ն, 20.10.05 N 1751-Ն, լրաց. 23.08.07 N 945-Ն, փոփ., լրաց. 11.10.07 N 1176-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը Մեկ միավորի արժեքը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1 2 3 4 5
1. Օդափոխիչ ԲԿ-1500 18 1320 23760
2. Օդափոխիչ ԲԿ-2500 2 60600 121200
3. Օդափոխիչ «Էնիեմ» 1 332800 332800
4. Օդափոխիչ 5 31753 158765
5. Օդափոխիչ «Նաթիոնալ» 1 1865790 1865790
6. Օդափոխիչ «Դեբոնջիլ» 1 639600 639600
7. Օդափոխիչ «Սանիո KC481CR» 3 813865 2441595
8. Կախիչ 20 756 15120
9. Կցորդ սեղան 17 1700 28900
10. Գրապահարան 3 35481 106443
11. Գրապահարան 4 18427 73708
12. Գրապահարան 25 26050 651250
13. Գրապահարան-գրադարան 12 12405 148860
14. Գրապահարան 2 82500 165000
15. Պահարան 1 35481 35481
16. Պահարան 3 101667 305001
17. Պահարան JE 908 1 152040 152040
18. Պահարան JEW 808 2 100800 201600
19. Պահարան՝ 2 դռնանի 1 65647 65647
20. Պահարան՝ 3 դռնանի 1 11287 11287
21. Պահարան 808 2 88060 176120
22. Գրքերի պահարան 16 14981 239696
23. Զգեստապահարան 3 1078 3234
24. Տնօրենի սեղան 15 23654 354810
25. Տնօրենի սեղան 1 23654 23654
26. Տնօրենի սեղան 5 700000 3500000
27. Տնօրենի սեղան, 3 կտոր 3 179000 537000
28. Սեղան՝ 2 հենարանով 16 11827 189232
29. Սեղան՝ 2 հենարանով 14 8775 122850
30. Սեղան՝ 1 հենարանով 15 9856 147840
31. Սեղան՝ համակարգչի 1 51450 51450
32. Սեղան՝ սուրճի, TR-310 1 75450 75450
33. Սեղան հեռախոսի 1 69375 69375
34. Սեղան GE-160 1 123408 123408
35. Սեղան GE-106 1 69025 69025
36. Սեղան «Օլմիք» 1 51000 51000
37. Սեղան 1 28000 28000
38. Սեղան WN-160 1 61666 61666
39. Սեղան RO-160 1 120120 120120
40. Սեղան RO-120 2 107520 215040
41. Սեղան RO 106 1 58800 58800
42. Սեղան CE 2712 (OV) 2 141700 283400
43. Սեղան՝ 2 դարակով 3 72500 217500
44. Սեղան 2902 1 69375 69375
45. Սեղան՝ դիմադիր 4 50000 200000
46. Սեղան՝ համակարգչի համար 5 50000 250000
47. Սեղան՝ հեռուստացույցի համար 2 31000 62000
48. Սեղան՝ նիստերի 1 322913 322913
49. Գրասեղան 1 80000 80000
50. Գրասեղան 120x60 54 34000 1836000
51. Գրասեղան 150x75 7 38000 266000
52. Գրասեղան 1 35000 35000
53. Գրասեղան 1 58000 58000
54. Սեկցիոն 39 2025 78975
55. Դիկտոֆոն 1 27960 27960
56. Դիկտոֆոն «Սոնի» 1 33540 33540
57. Սեղան կողքի 50x90 5 29500 147500
58. Դիտող սարք 1 327750 327750
59. Գերբ փայտից 1 75000 75000
60. Բազկաթոռ 1 342000 342000
61. Բազկաթոռ 2 123958 247916
62. Բազկաթոռ 6 827 4962
63. Բազկաթոռ՝ գրասենյակային 1 324583 324583
64. Բազկաթոռ S-R-5000/1 2 201200 402400
65. Բազկաթոռ R-715 1 412460 412460
66. Բազկաթոռ R-71-68 3 216290 648870
67. Բազկաթոռ 2 226000 452000
68. Բազկաթոռ 6 145833 874998
69. Բազկաթոռ 6 827 4962
70. Բազկաթոռ՝ գրասենյակային 3 52083 156249
71. Բազմոց «Նիկա» 1 251500 251500
72. Ռադիոընդունիչ «Կարապ» 1 5625 5625
73. «Թոմսոն-120» համակարգ 1 3996000 3996000
74. Ուժեղացուցիչ «ԲՈՍՍ» 1 319930 319930
75. Ձայնագրիչ «ՎԱՌՄՈՆԱ» 2 319930 639860
76. Հեռախոսի ապարատ VEF-TA-D 11 8250 90750
77. Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ» 8 24100 192800
78. Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ» 8 46330 370640
79. Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ» 4 46750 187000
80. Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ-3135» 2 52380 104760
81. Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ 2310» 6 54998 329988
82. Հեռախոսի համակարգ «Սանաո» 6 856000 5136000
83. Հեռախոսի ապարատ «Սան» 1 908100 908100
84. Հեռախոսի ապարատ 10 3548 35480
85. Հեռախոսի ապարատ «Պալա-5» 3 51480 154440
86. Ռադիոհեռախոս 6 227638 1365828
87. Հեռախոսի ապարատ 15 7920 118800
88. Հեռախոսի ապարատ 20 3811 76220
89. Բջջային հեռախոս 2 201650 403300
90. Բջջային հեռախոս 1 240000 240000
91. Բջջային հեռախոս «Նոկիա» 1 380000 380000
92. Տամբուր 1 50467 50467
93. Սառնարան «Սնայգես» 3 29532 88596
94. Սառնարան «Մինսկ-15» 1 200000 200000
95. Սառնարան «Սարատով» 1 140000 140000
96. Սառնարան «Վեստփոյինթ» 1 185000 185000
97. Սառնարան «Կոդրա» 1 21828 21828
98. Սառնարան RL-2320 1 186250 186250
99. Սառնարան 1 252000 252000
100. Սառնարան CR-182-94 2 141750 283500
101. Սառնարան «Օրսկ» 1 13744 13744
102. Սառնարան «Օրսկ» 1 8062 8062
103. Սառնարան 1 154000 154000
104. Հեռուստացույց «Շիվակի» 7 118440 829080
105. Տեսամագնիտոֆոն «Շիվակի» 7 105750 740250
106. Հեռուստացույց «Պանասոնիկ» 1 158958 158958
107. Հեռուստացույց «Պանասոնիկ» 1 214800 214800
108. Հեռուստացույց «Պանասոնիկ» 2 132495 264990
109. Հեռուստացույց «Այվա» 1 185000 185000
110. Հեռուստացույց «Սոնի» 1 185057 185057
111. Հեռուստացույց «Ռեկորդ» 1 1994 1994
112. Հեռուստացույց 1 45000 45000
113. Հեռուստացույց «ԷՅ-ՎԻ 21-T2» 1 143000 143000
114. Հեռուստացույց «Ջեյ-Վի-Սի R14T» 1 132500 132500
115. Հեռուստացույց «Ջեյ-Վի-Սի» 1 72450 72450
116. Տեսամագնիտոֆոն «Ջեյ-Վի-Սի» 1 127200 127200
117. Տեսամագնիտոֆոն «Ջեյ-Վի-Սի NRP 52-A» 1 71500 71500
118. Գրամեքենա «Ռոբոտրոն» 2 9900 19800
119. Գրամեքենա «Լիտվիցա» 1 1771 1771
120. Գրամեքենա «Ռոմաշկա» 1 18480 18480
121. Գրամեքենա «Յադրան» 1 20039 20039
122. Նիստերի սեղան «Լոգոս» 1 1757000 1757000
123. Աթոռ «Էսթեր» 14 100400 1405600
124. Աթոռ՝ գրասենյակային 8 19080 152640
125. Աթոռ՝ գրասենյակային 24 7500 180000
126. Աթոռ՝ գրասենյակային TV 1 61667 61667
127. Աթոռ 24 62000 1488000
128. Աթոռ՝ կիսափափուկ 50 10000 500000
129. Էլետրական սալիկ «Ինդեզիտ» 1 228800 228800
130. Լվացարանի լրակազմ 1 42000 42000
131. Կահույք՝ ղեկավարի համար 5 1430556 7152780
132. Կահույք՝ խոհանոցի համար 1 1100000 1100000
133. Գրասենյակային կահույք «Զանիբիա» 1 1544000 1544000
134. Գրասենյակային կահույք 2 708000 1416000
135. Գրասենյակային կահույք 3 250000 750000
136. Գրասենյակային աթոռ 3 26156 78468
137. Ֆաքսի ապարատ «HP FAX 310» 1 135636 135636
138. Ֆաքսի ապարատ «Պանասոնիկ F-130» 1 212252 212252
139. Ֆաքսի ապարատ «Պանասոնիկ F-1000» 1 435120 435120
140. Ֆաքսի ապարատ «Քենոն» 1 361696 361696
141. Ֆաքսի ապարատ «FX-F680» 1 209000 209000
142. Գորգ 3 276000 828000
143. Գորգ 2.5x3.5 1 2494 2494
144. Գորգ 24 քառ.մ 23000 552000
145. Գորգ 1.5x2.4 1 812 812
146. Ուղեգորգ 1 1345 1345
147. Ուղեգորգ 27 քառ.մ 20444 552000
148. Գորգ «Էրեբունի» 1 4989 4989
149. Անհատ խոսակցության ԳԿԱ 10 20678 206780
150. Անհատ խոսակցության ԳԿԱ 1 275715 275715
151. Ավտոմեքենայի մագնիսական ալեհավաք 1 25900 25900
152. Ավտոմեքենայի մագնիսական ալեհավաք 4 24980 99920
153. Ալեհավաք 1 53500 53500
154. Ալեհավաք «ԼՅՈՒՔՍ» 2 68493 136986
155. Հեռահաղորդակ 3 286740 860220
156. Գրասենյակային կահույք 2 482500 965000
157. Պահարան 1 545000 545000
158. Շերտավարագույր 5 38932 194660
159. Տեսախցիկ 1 637700 637700
160. Ջահ 1 1170 1170
161. Ջահ՝ 5 լամպիկով 1 6000 6000
162. Ջահ՝ 6 լամպիկով 1 16584 16584
163. Ջահ՝ 5 լամպիկով 4 13782 55128
164. Ջահ՝ 4 լամպիկով 9 30400 273600
165. Քսերոքս-5310 1 361696 361696
166. Քսերոքս «Քենոն-6216» 1 2351033 2351033
167. Խորհրդակցության սեղան 1 780 780
168. Խորհրդակցության սեղան 6 100320 601920
169. Խորհրդակցության սեղան 2 110000 220000
170. Խորհրդակցության սեղան 1 42766 42766
171. Ցուցանակ 4 13173 52692
172. Ցուցատախտակ 2 100000 200000
173. Շղարշե վարագույր 1 56040 56040
174. Երաժշտական կենտրոն «Ֆիլիպս» 1 155400 155400
175. Ֆոտոապարատ «Պանասոնիկ 535-D» 1 41705 41705
176. ATC «Պանասոնիկ» 1 320833 320833
177. Աթոռ 13 10506 136578
178. Աթոռ 4 8768 35072
179. Սեղան-աթոռ 1/4 141395 141395
180. Աթոռ 34 1880 63920
181. Չհրկիզվող պահարան (սեյֆ) 1 640000 640000
182. Մետաղյա պահարան 6 646 3876
183. Մետաղյա պահարան 1 18197 18197
184. Երկաթյա պահարան 2 9290 18580
185. Երկաթյա չհրկիզվող պահարան (սեյֆ) 2 10055 20110
186. Երկաթյա չհրկիզվող պահարան (սեյֆ) 5 10928 54640
187. Տաքացուցիչ 1 6000 6000
188. Տաքացուցիչ 1 2860 2860
189. Պատճենահանման սարք 1 1040000 1040000
190. Պատճենահանման սարք 1 1319100 1319100
191. Պատճենահանման սարք 3 606199 1818597
192. Աստիճան 1 11352 11352
193. Ժամացույց «Մայակ» 1 1232 1232
194. Ղեկավարի համակարգիչ 1 25875 25875
195. Համակարգիչ KD-18 2 17122 34244
196. Սարքավորում Y1134M 1 42997 42997
197. Հաճախականաչափ Ֆ5-137 1 23955 23955
198. Անալիզատոր 1 82922 82922
199. Ամպերմետր 1 4223 4223
200. Օսցիլոգրաֆ C-1 1 110563 110563
201. Տոնոմետր 1 40000 40000
202. Փոշեկուլ 3 54585 163755
203. Փոշեկուլ 3 47600 142800
204. Ջրատաքացուցիչ 1 65000 65000
205. Հովացուցիչ 1 584583 584583
206. Էլեկտրական մարտկոց 2 47066 94132
207. Էլեկտրական հաշվիչ մեքենա 1 7294 7294
208. Պոմպ 2 3071 6142
209. Էլեկտրական վահանակ NO-59 2 2918 5836
210. Ավտոմեքենայի ձայնագրիչ 1 42000 42000
211. Ավտոմեքենայի ձայնագրիչ 1 125875 125875
212. Բենզինի բաք 1 109000 109000
213. Էլ. հոսանքի կարգավորիչ 1 12285 12285
214. Համակարգիչ 486 1 503550 503550
215. Համակարգիչ 386 1 59218 59218
216. Համակարգիչ 387 1 1787743 1787743
217. Համակարգիչ 486-DX-100 2 705200 1410400
218. Համակարգիչ «Պենտիում» 150 1 586839 586839
219. Համակարգիչ «Դել. Պենտիում» 166 12 684450 8213400
220. Համակարգիչ «Դել. Պենտիում» 75 1 491914 491914
221. Համակարգիչ (լրակազմ) 1 527083 527083
222. Համակարգիչ 386 3 974000 2922000
223. Համակարգիչ 80486 2 850183 1700366
224. Համակարգիչ 486 1 450256 450256
225. Համակարգիչ «Պենտիում» 12 572160 6865920
226. Համակարգիչ «Պենտիում-S» 1 445000 445000
227. Համակարգիչ «Պենտիում-2» 2 1100000 2200000
228. Համակարգիչ «Պենտիում-2» 2 544507 1089014
229. Համակարգիչ «Պենտիում» 200 1 520583 520583
230. Համակարգիչ «Պենտիում» 200 1 540000 540000
231. Համակարգիչ «Պենտիում» 200 3 474030 1422090
232. Համակարգիչ «Պենտիում» 133/16/13 1 445000 445000
233. Համակարգիչ HI-AG-202792 1 586839 586839
234. Համակարգիչ «Քոմպաք» 13 974841 12672933
235. Համակարգիչ 10293 1 285303 285303
236. Համակարգիչ ձեռքի 2 500000 1000000
237. Համակարգիչ «Էյ-Բի-Էմ» 2 1022040 2044080
238. Համակարգիչ «Դել» 10 868200 8682000
239. Համակարգչային ծրագիր 3 128016 384048
240. Մոնիտոր 3 96217 288651
241. Ups 35 232000 8120000
242. «Թեյփ-բաքափ» ծրագիր 2 65115 130230
243. Նոթբուք «Պենտիում» 166 3 1297500 3892500
244. Նոթբուքի պայուսակ 2 50500 101000
245. Տպիչ «Էպսոն LX-1050» 2 177840 355680
246. Տպիչ LD-100 2 120000 240000
247. Տպիչ «Լազեր ջեթ 6L» 5 212925 1064625
248. Տպիչ «Լազեր ջեթ 6L» 10 247738 2477380
249. Տպիչ «Լազեր ջեթ 5L» 5 252000 1260000
250. Տպիչ «Լազեր ջեթ 5L» 5 319190 1595950
251. Տպիչ «Լազեր ջեթ 4 L» 4 704088 2816352
252. Տպիչ «Լազեր ջեթ 4+» 4 303870 1215480
253. Տպիչ «Լազեր ջեթ 6L» 1 242737 242737
254. Տպիչ «Դիսկ ջեթ 600 C» 5 282165 1410825
255. Տպիչ HP 4L 2 35000 70000
256. Տպիչ «Դիսկ ջեթ 500» 2 224000 448000
257. Տպիչ՝ լազերային 3 282800 848400
258. Տպիչ CNZN 204983 1 204983 204983
259. Տպիչ «Քենոն BI-30» 1 148695 148695
260. Տպիչ «H PDC Քոլոր» 1 205268 205268
261. Տպիչ 820 2 232969 465938
262. Տպիչ HP 500 2 224000 448000
263. CD ROM 1 66410 66410
264. Սկաներ միկրոթեք 2 440725 881450
265. Սկաներ 2 491000 982000
266. «Նովել» համակարգի սարք 3 520920 1562760
267. Սերվեր 3 1 2964436 2964436
268. Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» 1 7500000 7500000
269. Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» 1 70000 70000
270. Ավտոմեքենա «ԳԱԶ-322/30» 1 6640000 6640000
271. Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» 1 5500000 5500000
272. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1 2169666 2169666
273. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1 3600000 3600000
274. Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» 1 2860000 2860000
275. Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» 1 2700000 2700000
276. Ավտոմեքենա «ՎԱԶ-2410» 1 3143000 3143000
277. Ավտոմեքենա «ՎԱԶ-21043» 1 1670555 1670555
278. Ավտոմեքենա «ՎԱԶ-21043» 1 1670555 1670555
279. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1 4373000 4373000
280. Ավտոմեքենա «ՈւԱԶ-452» 1 200780 200780
281. Դուռ 1 270240 270240
282. Շենք (Խանջյան-11) 5868320 5868320
283. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 15067500
284. Շենք (ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Ջիվանու 6) 1 1808900 1808900
285. Շինություն (3 ավտոտնակ) (ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մաշտոցի 138) 1 460400 460400
286. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 1 4027800 4027800
287. Գույքային համալիր` խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների (Միացյալ հայկական հիմնադրամից նվիրատվություն ստացած և 15.12.2004 թ. հանձնման-ընդունման ակտի N 1 հավելվածում նշված անվանացանկով) 1 2216035718.75 2216035718.75
288. Ավտոմեքենա «ԳԱԶ-3102»
(թափքի համարը` 31020051265694,
պետհամարանիշը` 016 ԼԼ 10,
թողարկման տարեթիվը` 2005 թ.) 1 5875,0 5875,0
ԸՆԴԱՄԵՆԸ 2339271634,75 2457079693,75
(Հավելվածը փոփ., լրաց. 05.05.05 N 569-Ն, 11.08.05 N 1234-Ն, 22.06.06 N 883-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան