ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 1002-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1011300,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «ա» մասի համաձայն` մրցակցային բանակցությունների ձևով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1002-Ա որոշման
ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ԱՓԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Մարզի, համայնքի և օբյեկտի անվանումները Հատկացվող գումարը
(հազ. դրամ)
ՀՀ Արմավիրի մարզ
Փաթեթ 1. 22 սահմանագծային նշանի հատված 105900,0
Փաթեթ 2. 26/1 սահմանագծային նշանի հատված 96700,0
Փաթեթ 3. 26/3 սահմանագծային նշանի հատված 114000,0
Փաթեթ 4. 27 և 27/1 սահմանագծային նշանների հատված 148500,0
Փաթեթ 5. 28 սահմանագծային նշանի հատված 159700,0
Փաթեթ 6. 29 և 29/1 սահմանագծային նշանների հատված 160400,0
Փաթեթ 7. 30/1 սահմանագծային նշանի հատված 109800,0
Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,1 %) 9800,0
ընդամենը` մարզում 904800,0
ՀՀ Արարատի մարզ
Փաթեթ 1. 4/4 և 4/5 սահմանագծային նշանների հատված 32000,0
Փաթեթ 2. 7/3 և 7/4 սահմանագծային նշանների հատված 73000,0
Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,5 %) 1500,0
ընդամենը` մարզում 106500,0
ընդամենը` երկու մարզում 1011300,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան