ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2007 թվականի N 1183-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
2007 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում` սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացված` մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված արտադրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 2193.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 11-ի N 1183-Ա որոշման
Ց Ա Ն Կ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN
ը/կ Կազմակերպության անվանումը Իրականացված աշխատանքի արժեքը (հազ. դրամ)
1. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ 1448.1
2. «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ 295.0
3. «Գյումրի-թեսթ» ՓԲԸ 450.3
Ընդամենը 2193.4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան