Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 39.1-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը առաջին «գաղտնիք,» բառից հետո լրացնել «ներդրումային ընկերություններում, կարգավորվող շուկայի օպերատորների, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի մոտ՝ ծառայողական և ներքին տեղեկություններ,» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Բանկերում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում, ներդրումային ընկերություններում ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

3) 7-րդ մասը «Բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։