ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 07-262-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 23.10.2007թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0545 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 11.10.07թ. N 07-247-Լ հրամանով, համարել վերացված:
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
«Ի-Մեգա Սերվիս» ՍՊ ընկերությանը, «Մելհամ» ՍՊ ընկերությանը, «Մոդեռն Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Կապիտալ Մոնոլիտ» ՍՊ ընկերությանը և «Սամ-Համ Սթար» ՍՊ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (23.10.2007թ. հր. N 07-262-Լ)
Հ/Հ ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա-կան անձ (անվանունը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործողու-թյան ժամկետը Տեղեկու-թյուններ
գրանցա-
մատյանում
լիցենզիայի
վերաձևակերպ-
ման, նրա
գործողության
կասեցման,
դադարեցման
մասին Այլ
տեղեկու-
թյուններ
1. «Զարգացման ուղիներ» ՍՊԸ Երևան, Գ. Նժդեհի 4, բն. 2 ԱԳN0545 23.03.05 թ. 02225753 545 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ. 11.10.07թ. տրված կասեցումը համարվել է վերացված
3. «Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ Երևան, Օրբելի 67, բն. 37 ԱԳN0714 23.10.07 թ. 00251813 710 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցեն-զիայի տրամա-դրում
4. «Մելհամ» ՍՊԸ Արմավիրի մարզ, գ. Գայ ԱԳN0715 23.10.07 թ. 04720321 711 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցեն-զիայի տրամա-դրում
5. «Մոդեռն Ռիելթի» ՍՊԸ Երևան, Սայաթ-Նովա 19 ԱԳN0716 23.10.07 թ. 01561079 712 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցեն-զիայի տրամա-դրում
6. «Կապիտալ Մոնոլիտ» ՍՊԸ Երևան, Արշակունյաց փ. 67 ԱԳN0717 23.10.07 թ. 02239911 713 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցեն-զիայի տրամա-դրում
7. «Սամ-Համ Սթար»ՍՊԸ Երևան, Բաղյան 1 փ., 1 շենք, բն. 52 ԱԳN0718 23.10.07 թ. 00863894 714 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցեն-զիայի տրամա-դրում