Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2011-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60307352

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14 սեպտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 15-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը»՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (եռամսյակային) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 2007թ. սեպտեմբերի 14-ի

թիվ 15-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնց այդ մասին նախապես իրազեկվում է:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. «ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:

1) 111-113.1 տողերում ցույց են տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը՝ ըստ հաղորդակցության տեսակների: 111-113 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:

2. «ՈՒղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 130) և «Բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 140) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթն առանց ավելացված արժեքի հարկի:

1) 141-143.1 տողերում լրացվում են բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 141-143 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 140 տողի ցուցանիշին:

3. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը» (տող 160) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:

4. «Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը» (տող 170) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

1) «Ներքաղաքային և մերձքաղաքային» (տող171) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն են, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:

2) «Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի, երկրի ներսում)» (տող172) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

3) «Միջազգային» (տող173) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):

4) 171-173 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:

5. «Փոխադրվել են ուղեբեռներ» (տող 180) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:

6. «ՈՒղևորաշրջանառությունը - ընդամենը» (տող 190) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 191, 192 և 193 տողերի ցուցանիշների հանրագումարին:

7. «Փոխադրվել են բեռներ - ընդամենը» (տող 200) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրներ) (տող 203), միջքաղաքային (տող 202), ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 201) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:

8. «Բեռնաշրջանառությունը - ընդամենը» (տող 210) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 211 - 213 տողերի ցուցանիշների հանրագումարին:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության ներկայացման

ժամկետը`

Ազգային վիճակագրական

ծառայություն Երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները մինչև հաշվետու ժամանակաշրջանին

հաջորդող տարվա մարտի 30-ը

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

_________________________________________________

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________ I I I I I I I

(փոստային դասիչ)

Մարզը ______________ Համայնքը_______________________

Պետական ռեգիստրում գրանցված համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

65-ԵՐԿԱԹ

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2007 թ. սեպտեմբերի 14-ի

թիվ 15-Ն որոշմամբ

Ակտի պատկեր

Չլրացնել

ՏԳՏԴ I I I I I I

Մարզը I I I

Համայնքը I I I I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հունվար - _____________ 200___թ.

Ցուցանիշի մեծությունը Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը

Ա Բ Գ 1

Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը

(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 110 հազար դրամ

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներքաղաքային և մերձքաղաքային 111 "_"

միջքաղաքային (50 կմ ավելի, երկրի ներսում) 112 "_"

միջազգային (այլ երկրների միջև) 113 "_"

որից՝ ԱՊՀ երկրներ 113.1 "_"

Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը 120 "_"

Ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը

(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 130 "_"

Բեռների փոխադրումներից ստացված հասույթը

(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 140 "_"

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 141 "_"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 142 "_"

միջազգային (այլ երկրների միջև) 143 "_"

որից՝ ԱՊՀ երկրներ 143.1 "_"

Ուղեբեռի և բեռի փոխադրումների հետ կապված ծախսերը 150 "_"

Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 160 "_"

Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը 170 հազար ուղևոր

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 171 "_"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 172 "_"

միջազգային (այլ երկրների միջև) 173 "_"

որից՝ ԱՊՀ երկրներ 173.1 "_"

Փոխադրվել են ուղեբեռներ 180 հազար տոննա

Ուղևորաշրջանառությունը - ընդամենը 190 հազար ուղևոր-կմ

այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 191 "_"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 192 "_"

միջազգային (այլ երկրների միջև) 193 "_"

որից՝ ԱՊՀ երկրներ 193.1 "_"

Փոխադրվել են բեռներ – ընդամենը 200 հազար տոննա

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 201 "_"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 202 "_"

միջազգային (այլ երկրների միջև) 203 "_"

որից՝ ԱՊՀ երկրներ 203.1 "_"

Բեռնաշրջանառությունը - ընդամենը 210 հազար ուղևոր-կմ

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային 211 "_"

միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում) 212 "_"

միջազգային (այլ երկրների միջև) 213 "_"

որից՝ ԱՊՀ երկրներ 213.1 "_"

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (220)___________ մարդ

Ղեկավար _______________________

(Ազգանուն, անուն) _______________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)

_______________________

(Ազգանուն, անուն)

_______________________

(Ստորագրություն, պաշտոն)

_______________________

(Հեռախոսահամար(ներ))

__ _________200__թ.

(Լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ ____________________@__________________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։