«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 16-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև թիվ 1-ԱՎԻԱ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 1-ԱՎԻԱ (ամսական) «Օդային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 36-Ն որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2007թ. սեպտեմբերի 14-ի
թիվ 16-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՕՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում արտացոլվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:
1. «Առաքվել են բեռներ և փոստ- ընդամենը» (տող 110), «Ներկրվել են բեռներ և փոստ-ընդամենը» (տող120) արտացոլվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռները (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը), արտահայտված տոննաներով:
2. «Հայաստանյան շարժակազմով» տողեր (տողեր 111 և 121) ներառվում է միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակը:
3. «Մեկնել են ուղևորներ - ընդամենը» (տող130) ցուցանիշը ներկայացնում է հանրապետությունից մեկնած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով մեկնած ուղևորները):
4. «Հայաստանյան շարժակազմով» տողեր (տողեր 131 և 141) ներառվում են միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:
5. «Ժամանել են ուղևորներ -ընդամենը» (տող 140) ցուցանիշը ներկայացնում է հանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով ժամանած ուղևորները):
6. «ՈՒղևորաշրջանառությունը» (տող 150) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
7. «Բեռնաշրջանառությունը» (տող 160) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
8. «Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը» (տող 170) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածած կգ-ի` 1 ուղևորը 90 կգ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
9. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը» (տող 180) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
10. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) -ընդամենը» (տող 190) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
11. «Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 200) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
12. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 220) լրացվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի, և Հայաստանի Հանարպետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի
Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության ներկայացման
ժամկետը`
Ազգային վիճակագրական
ծառայություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վաչությունը մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 10-ը
Ով է ներկայացնում ____________________________________
(անվանումը)
_________________________________________________
Գտնվելու վայրը ______________________________________
_____________________________________ I I I I I I I
(փոստային դասիչ)
Պետական ռեգիստրում գրանցված համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
1-ԱՎԻԱ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2007 թ. սեպտեմբերի 14-ի
թիվ 16-Ն որոշման
Չլրացնել
ՏԳՏԴ I I I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200_ թ. ____________________ ամսվա համար
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամիսը Աճողական թվերով
ընթացիկ տարվա նախորդ տարվա հաշվետու տարվա սկզբից նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար
Ա Բ Գ 1 2 3 4
Առաքվել են բեռներ և փոստ - ընդամենը 110 տոննա
այդ թվում` հայաստանյան շարժակազմով 111 ''-''
Ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը 120 ''-''
այդ թվում` հայաստանյան շարժակազմով 121 ''-''
Մեկնել են ուղևորներ - ընդամենը 130 հազար մարդ
այդ թվում` հայաստանյան շարժակազմով 131 ''-''
Ժամանել են ուղևորներ - ընդամենը 140 ''-''
այդ թվում` հայաստանյան շարժակազմով 141 հազար մարդ
Ուղևորաշրջանառությունը 150 միլիոն ուղևոր-կմ
Բեռնաշրջանառությունը 160 միլիոն տոննա-կմ
Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը 170 ''-''
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 180 հազար դրամ
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 190 ''-''
Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) -, ընդամենը 200 ''-''
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը 210 մարդ
110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար` ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:
Ղեկավար _______________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)
_____________________
(Ազգանուն, անուն)
_______________________
(Ստորագրություն, պաշտոն)
_______________________
(Հեռախոսահամար(ներ))
__ _________200__թ.
(Լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________________@___________