ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2001 թվականի մայիսի 26-ին Երևան քաղաքում ստորագրված «Ներդրումների իրագործմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան
21 նոյեմբերի 2001 թվականի,
քաղ. Երևան
Ն-225-2