Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23-րդ, 24.1-րդ և 24.2-րդ հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքների գծով՝ նույն մասին համապատասխան որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) իրականացման դեպքում ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, և (կամ) պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում վերադարձվել կամ հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Այս դեպքում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (առանց գերավճարի և հարկի չհաշվանցվող մնացորդների գումարների) այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: Ընդ որում, ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Սույն հոդվածին համապատասխան ԱԱՀ-ի գումարների հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշվում է հարկային հաշվանցումների ուսումնասիրությամբ և (կամ) ստուգմամբ՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: ԱԱՀ-ի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշման, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացման առանձնահատկությունները, հարկային մարմնին ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով:

Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքների գծով հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների: Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ոչ ենթակա գումարը (հարկի չհաշվանցվող մնացորդը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։