Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի`
1) առաջին պարբերությունում «երկրորդ մասով» բառերը փոխարինել «իններորդ պարբերությամբ» բառերով.
2) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հարկային մարմինների կողմից հաշվեգրվող հարկերի մասով տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների որոշման, տվյալ հարկատեսակի հաշվանցումների ճշտության արձանագրման (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի), պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման, հսկիչ գնումների իրականացման, Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ:
Սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգերը (այսուհետ՝ ուսումնասիրությունների անցկացման կարգերը) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածներով:
Սույն օրենքի հավելվածներով սահմանվում են`
1) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման ուսումնասիրությունների անցկացման կարգը` համաձայն 1-ին հավելվածի:
Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի մասով հարկային հաշվանցումների, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման ուսումնասիրությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են այդ հարկատեսակների մասին օրենքներով.
2) հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն 2-րդ հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:
Սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով, իսկ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները կիրառելիս հսկիչ գնման արդյունքները կիրառվում են միայն հսկիչ գնմամբ արձանագրված արտադրատեսակների և ապրանքների նկատմամբ:
Սույն օրենքով նախատեսված տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց և ստուգում իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները գործում են սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքերում:»: