Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին հավելվածով`

«Հավելված 1

«Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման

և անցկացման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

Հարկային հաշվանցումների ԵՎ (կամ) վերադարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման ուսումնասիրությունների անցկացման կարգը

1.1. Սույն կարգով սահմանվում է հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման նպատակով ուսումնասիրության անցկացման կարգը:

1.2. Ուսումնասիրություն կատարելու համար հիմք են հանդիսանում`

ա) հարկերի գծով գերավճարների, տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին տնտեսվարող սուբյեկտի պետական բյուջե հաշվեգրվող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման, անուղղակի հարկերի գծով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.

բ) հարկերի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով գերավճարների, տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների վերադարձման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.

գ) օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտությունը (արժանահավատությունը) արձանագրելու անհրաժեշտությունը.

դ) տնտեսվարող սուբյեկտի դիմումը` ուսումնասիրություն իրականացնելու մասին:

1.3. Ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, հարկային (տարածքային) տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր ուսումնասիրության համար տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուսումնասիրություն կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (տնտեսվարող սուբյեկտի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:

1.4. Ուսումնասիրության իրականացման հանձնարարագիրը նախքան ուսումնասիրությունն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

1.5. Ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձն ուսումնասիրության արդյունքում կազմում է արձանագրություն` 2 օրինակից: Ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրության ձևը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ուսումնասիրության համար ընդգրկված ժամանակաշրջանը, արձանագրության կազմման վայրը, ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները:

Արձանագրությունն ստորագրում են ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։