ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2007 թվականի N 1243-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 802-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2007 թվականի գարնանային հեղեղումների հետևանքով քանդված մարզային նշանակության ավտոմոբիլային և համայնքային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների վերականգնման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 802-Ա որոշմամբ հաստատված ցանկի «Գեղարքունիքի մարզ» բաժնի «գ. Ծաղկաշեն (Գավառի տարածաշրջան)» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
(մլն դրամ)
« NN
ը/կ Ավտոմոբիլային ճանապարհի և համայնքի անվանումները Վերականգնվող հատվածը Վերականգնման արժեքը
Գեղարքունիքի մարզ
բ) համայնքային ճանապարհներ
2. գ. Ծաղկաշեն (Գավառի տարածաշրջան)
այդ թվում`
Գյուղապետարանի մոտ
Խանութի մոտ երկու կամուրջ Լ-9մ 36.73
19.73
17.0
»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Աբրահամյան
2007 թ. հոկտեմբերի 27
Երևան