Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11007360

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 հոկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 846-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 17-ի N 900-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը» (մաս 8. Ուսումնական գործընթացի արդյունքների գնահատման համակարգը) և ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N 1579 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 10-րդ կետի «ԺԷ» ենթակետի պահանջը`

Հրամայում եմ՝

1. Հաստատել «Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողների տարեկան ամփոփիչ գնահատման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հանրակրթության վարչության պետին (Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչության պետին (Մ. Գրիգորյան) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

ՀՀ կրթության և գիտության

նախարար` L. Մկրտչյան

Կ Ա Ր Գ

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողի բնութագրման միջոցով գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տարեկան ամփոփիչ գնահատման

Սույն կարգը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 17-ի N 900-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը» (մաս 8. Ուսումնական գործընթացի արդյունքների գնահատման համակարգը):

1. Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողների տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական աճի (առաջադիմության) բնութագիր:

2. Սովորողի ուսումնական աճի բնութագիրը ներառում է նրա ուսումնական գործունեության արդյունքները` առաջին դասարանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական բոլոր առարկաներից: Առաջադիմությունն արձանագրելու համար հիմք են հանդիսանում «Միջնակարգ հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանում» ընդգրկված առաջին դասարանի ուսումնական առարկաների չափորոշիչներով սահմանված` սովորողին ներկայացվող որակական պահանջները (գիտելիքներ, կարողություններ, հմտություններ):

3. Տարեկան ամփոփիչ գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր առարկայի համար կազմված ստուգման թերթիկի միջոցով (Հավելված 1):

4. Սույն կարգով տրված ստուգման թերթիկի օրինակելի ձևին համապատասխան առաջին դասարանի յուրաքանչյուր ուսումնական առարկայի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվում է ստուգման թերթիկի նմուշօրինակ` համապատասխան առարկայական չափանիշներով և բնութագրիչներով:

5. Ստուգման թերթիկի նմուշօրինակին կից հաստատվում է «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրի ձև» (Հավելված 2), որտեղ ուսուցիչը գրանցում է տվյալ առարկայից սովորողի ուսումնական առաջադիմության արդյունքները: Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրի ձևը պետք է լրացվի տվյալ առարկայի ստուգման թերթիկի նմուշօրինակի պահանջներին համապատասխան:

6. Ուսուցիչը լրացնում է նաև «Առաջին դասարանում սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկը»(Հավելված 3):

7. Յուրաքանչյուր առարկայի համար «Ստուգման թերթիկի օրինակելի ձևին» համապատասխան (Հավելված 1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հաստատում է առաջին դասարանի յուրաքանչյուր ուսումնական առարկայից սովորողի գիտելիքների, կարողությունների և հմտությունների բնութագրման միջոցով տարեկան ամփոփիչ գնահատման չափանիշները և բնութագրիչները:

8. Ուսուցչի կողմից լրացվում է «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրման ձևի» (Հավելված 2) և «Սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկի» (Հավելված 3) առանձին օրինակ յուրաքանչյուր առարկայի համար:

9. «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրման ձևի» (Հավելված 2) և «Սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկի» (Հավելված 3) լրացված օրինակը կցվում է «Աշակերտի անձնական գործին» (հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի օգոստոսի 15-ի N 264-Մ հրամանով), իսկ պատճենները տրվում են ծնողին (օրինական ներկայացուցչին):

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

Չափանիշներ Բնութագրիչներ

1-ին խումբ 2-րդ խումբ 3-րդ խումբ

Հավելված 2

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ուսումնական ձեռքբերումներ

Ուսուցիչ _______________________

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

Հավելված 3

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի

Առաջին դասարանում սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկ

Հոգեկան զարգացման ոլորտ Դրսևորումները Միշտ Հաճախ Ոչ միշտ Հազվադեպ Երբեք

1. Դպրոցի նկատմամբ վերաբերմունք Դպրոց է հաճախում հաճույքով

(դպրոցականի արտաքին և ներքին հոգեբանական դիրքորոշում) Հարմարվել է դպրոցական ռեժիմին, կարգ ու կանոնին

Սիրում և վստահում է ուսուցչին։ Ուսուցիչը հանդես է գալիս որպես հեղինակություն (ռեֆերենտային անձ)

Պատրաստակամ է կատարելու ուսումնական առաջադրանքները և հանձնարարությունները

Ուշադիր է դպրոցական պարագաների (համազգեստ, դասագիրք, պայուսակ և այլն) նկատմամբ

Ընդունում է իր նոր (աշակերտի) սոցիալական կարգավիճակը

Հետաքրքրվում է մեծահասակների դպրոցական կյանքին առնչվող հիշողություններով

Դրսևորում է որոշ իմացական հետաքրքրություններ՝ գրելու, կարդալու, հաշվելու, շրջապատող միջավայրի և նոր փորձառությունների նկատմամբ:

2. Կամային վարք և ուշադրություն

(ուսումնառության մակարդակ) Դրսևորում է ուշադրության տեղափոխելիություն

Կարողանում է անցում կատարել, օրինակ` խաղային գործողությունից ուսումնականի

Կարողանում է որոշ ժամանակահատված կենտրոնանալ ուսումնական գործունեության շուրջ, չշեղվել կողմնակի ազդակներից

Կարողանում է տրված օրինակով կատարել առաջադրանքը

Լսում, ունկնդրում է ուսուցչի խոսքը

Կարողանում է մինչև վերջ լսել ուսուցչին, հետո նոր պատասխանել հարցերին կամ անցնել հանձնարարության կատարմանը

Մինչև վերջ կատարում և ավարտում է ուսումնական հանձնարարությունները

Կարողանում է դասերի ժամանակ հանգիստ նստել տեղում

Զբաղվում է ուսումնական գործունեությամբ հանգիստ, առանց աղմուկի

Դասերին կամ այլ իրավիճակներում հանգիստ սպասում է իր հերթին

Ուշադիր է իր իրերի նկատմամբ, չի կորցնում

Դրսևորում է իր զգացմունքները կառավարելու, զսպելու պարզագույն հմտություններ:

3. Սոցիալական զարգացում. Կարողանում է կառուցել փոխադարձ վստահության և հարգալից վերաբերմունքի վրա հիմնված հարաբերություններ ուսուցչի հետ, ընդ որում, յուրաքանչյուր իրավիճակին համարժեք

Փոխհարաբերությունները ուսուցչի հետ Դիմում է ուսուցչին, հարցեր տալիս նրան, խոսակցություն սկսում

Անհրաժեշտության դեպքում դիմում է ուսուցչի օգնությանը

Կատարում է ուսուցչի հանձնարարությունները, ցուցումներն ու առաջադրանքները

Կարողանում է հարաբերություններ կառուցել համադասարանցիների հետ

Փոխհարաբերությունները համադասարանցիների հետ Ունի հասակակից ընկերներ

Օգնում է համադասարանցիներին ինչպես ուսումնական, այպես էլ այլ իրավիճակներում, ընդունում ընկերների օգնությունը

Պատրաստ է իր անձնական (ուսումնական և այլ) իրերը տրամադրել համադասարանցիներին

Ուսուցչի օգնությամբ կարող է գնալ փոխզիջումների

Ճանաչում և գնահատում է հասակակիցների հնարավորությունները, նրանց նմանություններն ու տարբերությունները

Դրսևորում է իրավիճակի օբյեկտիվ գնահատման (ուրիշի տեսանկյունից նայելու) պարզագույն ունակություն:

4. Անձնային զարգացում. Ճանաչում է իր եսը՝ ֆիզիկական և հոգեկան հատկանիշների առումով, կարող է նկարագրել իրեն (ինչպիսին եմ ես)

Ինքնագիտակցության զարգացում Ունի իր անձի վերաբերյալ տեղեկություններ՝ հասցե, հեռախոս…

Հարգանքով է վերաբերվում իր անձին և գնահատում է իր հնարավորությունները՝ ես կարող եմ…

Հստակ տարբերակում է իր սեռը (սեռային ինքնագիտակցությունը) ու դրսևորում է իր սեռին համարժեք վարքագիծ՝ որոշակի իրավիճակներում վերահսկելով իր հույզերն ու զգացմունքները

Գիտակցում է, որ իր ներսում կան հույզեր ու զգացմունքներ և կարողանում է գնահատել դրանք

Գնահատում է իր եսը՝ ընկերների հետ համեմատության համատեքստում

Գիտակցում է իրեն ժամանակի և տարածության մեջ

Ունի էմփաթիայի զգացում, դրսևորում է ապրումակցում

Հուզական զարգացում Ճանաչում է հիմնական զգացմունքները՝ դրանք անվանում է խոսքով, ուղեկցում է ժեստերով ու դիմախաղով

Դիմացինի դեմքի արտահայտությունից, ժեստերից ու ձայնի ինտոնացիայից կարող է գուշակել զգացմունքները

Սոցիալական վարք Գիտի, թե որ իրավիճակում որ զգացմունքը դրսևորել։ Տալիս է իրավիճակներին համարժեք հուզական արձագանք

Դրսևորում է բարեկիրթ վարքագիծ, օգտագործում է բարեկիրթ բառեր, ինչպես նաև ազգային մշակույթին բնորոշ շփման ձևեր

Մասնակցում է դասարանական կյանքին, ստանձնում և կատարում տարբեր սոցիալական դերեր

Մասնակցում է խմբային աշխատանքների, ներգրավվում ուրիշների մասնակցությամբ սկսված որևէ գործողության

Ունի սեռադերային համարժեք վարքագիծ

Հասկանում է ինչպես սեփական գործողությունների ազդեցությունը և հետևանքները ուրիշների վրա, այնպես էլ ուրիշների վարքն ու հետևանքները

Կատարում է սեփական վարքի դրդապատճառների ստորադասում, կարողանում է ճնշել իր անմիջական ցանկությունները, ասենք` չարձագանքել իրեն հետաքրքրող առարկային:

5. Իմացական ոլորտ Կարող է նկարագրել առարկաներն ու երևույթները, ասել նրանց հատկությունները

Կարողանում է համեմատել առարկաները՝ ասելով նրանց նմանություններն ու տարբերությունները

Կարողանում է հաշվել առանց շարժողական բաղադրիչների (հաշիվ՝ անձայն՝ շուրթերը շարժելով, շշուկով՝ գլուխը շարժելով, մատով ցույց տալով, ձեռքով դիպչելով…)

Օգտագործում է որոշ հասկացություններ

Կարողանում է որոշ կանխատեսումներ անել

Նկատում է շրջապատում տեղի ունեցող փոփոխությունները

Կատարում է ընդհանրացումներ. ըստ հատկանիշի խմբավորում է առարկաները, ներկայացված առարկաներից գտնում է ավելորդը

Գիտակցում է երևույթների պատճառհետևանքային կապերը, հաստատում տրամաբանական կապ տարբեր հասկացությունների միջև

Տալիս է բացատրություններ շրջապատող կյանքի և բնության երևույթների վերաբերյալ

Կարող է դրսևորել իրատեսական մոտեցում` հասկանալով որոշ երևույթների և իրավիճակների անհնարինությունը

Կարողանում է գտնել առարկաների ու երևույթների, նրանց հատկությունների կիրառման մի շարք տարբերակներ

Առարկաներն ու երևույթներն օգտագործում է ինչպես ըստ իրենց բուն նշանակության, այնպես էլ որպես փոխարինողներ

Կարողանում է շարունակել կիսատ թողած պատմությունը, վերնագրի շուրջ պատմություն հորինել, վերափոխել պատմությունը

Կարողանում է տարբերակել իրականն ու հորինվածը։

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐ

ՄԱՅՐԵՆԻ-1

ԿԱՐԴԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չափանիշներ Բնութագրիչներ

Կարդալու որակական հատկանիշներ 1-ին խումբ 2-րդ խումբ 3-րդ խումբ

ա) Ճիշտ կարդալ ■ Կարդալիս բաց է թողնում վանկեր, բառերի վերջավորություններ, չի պահպանում ուղղախոսության կանոնները:

■ Զուգորդում է բառի առաջին հնչյունը նկարի հետ, սակայն դժվարանում է բոլոր հնչյունների տարրալուծման մեջ: ■ Կարդալիս բաց է թողնում տառեր, երբեմն խախտում է ուղղախոսության կանոնները, անհրաժեշտության դեպքում ուղղում է սեփական սխալները:

■ Առաջադրված բառերը տարրալուծում է վանկերի ու հնչյունների և արտասանում: ■ Ճշտորեն, մաքուր արտասանում է բառի բոլոր հնչյունները` պահպանելով ուղղախոսության կանոնները:

■ Առաջադրված տառային համադրություններով վանկեր ու բառեր է կազմում և կարդում:

բ) Սահուն կարդալ ■ Կարդում է տառերով կամ վանկերով, թույլ է տալիս անհարկի դադարներ:

■ Ձայնային ելևէջներով չի առանձնացնում կետադրական նշանները: ■ Կարդալիս պահպանում է համապատասխան դադարներ:

■ Հիմնականում ընթերցում է ամբողջական բառերով, սակայն դժվարանում է բազմավանկ բառերի ամբողջական ընթերցման մեջ:

■ Կարդալու տեմպը հետ է մնում խոսելու տեմպից: ■ Տեքստն ընթերցում է ամբողջական բառերով, կարդում է պատմվածքներ, բանաստեղծություններ` խոսելու տեմպին համահունչ:

■ Հայացքի մեկ ընդգրկումով կարող է ընթերցել ու ընկալել բառակապակցություններն ու նախադասությունները:

գ) Հասկանալով կարդալ Հետևում է ընթերցածի ընթացքին, վերարտադրում է ընթերցածի հիմնական միտքը օգնող հարցերի միջոցով: ■ Հասկանում է ընթերցածի հիմնական միտքը, բայց այն ինքնուրույն արտահայտում է ոչ պարզորոշ:

■ Կարդացածի բովանդակությունն ունկնդրին հաղորդում է անհրաժեշտ շեշտադրությամբ և դադարներով:

■ Ընթերցածի միտքը կարողանում է համադրել նկարի հետ: ■ Հասկանում է գլխավոր միտքը, հստակ արտահայտվում է այդ մասին և անում պարզ դատողություններ:

■ Կարողանում է կարդացածի բովանդակության և նկարազարդման միջոցով շարունակել պատմության ավարտը:

■ Ունի տեքստը շարունակելով և դերերով ընթերցելու կարողություն:

ՄԱՅՐԵՆԻ-1

ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Չափանիշներ Բնութագրիչներ

1-ին խումբ 2-րդ խումբ 3-րդ խումբ

ա) Բառիմաստի ճշտում և ընկալում ■ Տեքստից առանձնացնում է նորածանոթ բառը և հարցնում բացատրությունը:

■ Հանելուկների կամ նկարելուկների միջոցով կռահում է բառիմաստը: ■ Կռահում է տեքստում հանդիպած նորածանոթ բառի իմաստը:

■ Յուրացնում է դասագրքում բացատրված նորածանոթ բառերի իմաստները և օգտագործում սեփական խոսքում: ■ Կարողանում է օգտվել բառարանից` ճշտելու բառիմաստները և դրանք օգտագործում է բառակապակցությունների ու նախադասությունների մեջ:

բ) Ակտիվ բառապաշար ■ Օգտագործում է հատկանիշ ցույց տվող բառեր` տեղը, չափը, գույնը և ձևը նկարագրելու համար:

■ Դժվարանում է նորածանոթ բառերը ակտիվ բառապաշարում կիրառելու հարցում: ■ Նորածանոթ բառերն օգտագործում է բառակապակցությունների մեջ: Խոսքում օգտագործում է իմաստային տարբեր խմբերի բառեր, լուծում է խաչբառեր և խառնագրեր:

■ Օգտագործում է լեզվական իրավիճակին համապատասխան բառեր ու բառակապակցություններ: ■ Խոսելիս դրսևորում է նկարագրական բառապաշար:

■ Հանգավոր բանաստեղծություններում կարողանում է բառեր փոխարինել:

■ Բառեր է ստանում «Բառքամոցի» խաղի օգնությամբ:

գ) Կապակցված խոսք ■ Առաջադրված բառախմբերով կամ որոշակի թեմայով նախադասություններ է կազմում:

■ Մասնակցում է խոսակցությանը կամ զրույց է ստեղծում, հայտնում է անհամաձայնություն` առանց ընդհատելու ուրիշի խոսքը, չի շեղվում խոսակցության թեմայից: ■ Կապեր է ստեղծում իմացածի և նոր ձեռք բերած գիտելիքների միջև և կառուցում է բանավոր խոսք:

■ Վերարտադրում է դեպքեր և զրուցում հասակակիցների հետ:

■ Խմբային աշխատանքի ժամանակ դրսևորում է հարց տալու և տրված հարցերին պատասխանելու կարողություն, մասնակցում է կոնկրետ թեմայով քննարկումների: ■ Տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրում է սեփական մտքերը, բանավոր խոսք կառուցելիս արտահայտում է սեփական տպավորություններն ու տրամադրությունը:

■ Պատմություններ է հորինում` կրկնվող ծանոթ օրինաչափություններով:

■ Դրսևորում է կարևորն անէականից տարբերակելու կարողություն:

ՄԱՅՐԵՆԻ-1

ԳՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չափանիշներ Բնութագրիչներ

1-ին խումբ 2-րդ խումբ 3-րդ խումբ

ա) Վայելչագրական պահանջներ ■ Ձեռքբերումներ ունի առաջին և երկրորդ տեղադրության (հիմնական և վերևի օժանդակ տողեր) տառերը գրելիս:

■ Հաճախ չի պահպանում տառերի թեքությունը, գրում է ջնջումներով: ■ Ձեռքբերումներ ունի առաջին, երկրորդ և երրորդ տեղադրության (ներքևի օժանդակ գիծ) տառերը գրելու հարցում:

■ Երբեմն թույլ է տալիս ջնջումներ:

■ Դժվարանում է տառերի կապակցելիության մեջ: ■ Ունի վայելուչ ձեռագիր, գրում է առանց ջնջումների, կապակցված գրությամբ:

բ) Հնչյունատառային վերլուծություն, բառակազմական կարողություններ ■ Որոշում է տառի հնչյունային կազմությունը, մտովի վերլուծում և գրի առնում` պահպանելով վայելչագրական կանոնները:

■ Դրսևորում է տպագիր նախադասությունը ձեռագիր վերարտադրելու կարողություն: ■ Հնչյունատառային վերլուծությունից հետո շարժական տառերով կազմում է բառեր և գրի առնում:

■ Կազմում է բառի հնչյունային և վանկային գծապատկերներ:

■ Միացնում է հնչյուններն ու բառերի մասերը` 1-3 վանկանի բառեր ստեղծելու համար: ■ Բառի մեջ մտնող տառերի կամ վանկերի փոփոխությամբ նոր բառեր է կազմում:

■ Դրսևորում է «քանդված» բառեր հավաքելու կարողություն:

■ Բանավոր հանգավոր բառեր է ստեղծում:

գ) Ինքնուրույն գրավոր աշխատանքներ ■ Արտագրում է բառեր, բառակապակցություններ` հիմնականում տառապատկերների ոչ ամբողջական ընկալումներով:

■ Տարածություն է թողնում բառերի միջև, կարողանում է բացատրել ուղղագրական պարզագույն կանոններ: ■ Արտագրում է բառեր, բառակապակցություններ, նախադասություններ` տառապատկերի ամբողջական ընկալումով:

■ Արտագրելիս պահպանում է մեծատառի գրությունը, ճիշտ է տեղադրում կետադրական նշանները:

■ Մտապահում և գրի է առնում ընկերոջ կազմած նախադասությունը: ■ Անսխալ արտագրում է մտքով իրար հետ կապված նախադասությունները:

■ Գրի է առնում ինքնուրույն կազմած նախադասությունը: Թելադրությամբ գրում է գրությամբ և արտասանությամբ տարբերություններ չունեցող բառեր և փոքրիկ տեքստ:

■ Դրսևորում է քառատողը ինքնաթելադրությամբ գրելու կարողություն:

ՄԱՅՐԵՆԻ-1

ԼՍԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Չափանիշներ Բնութագրիչներ

1-ին խումբ 2- խումբ 3-րդ խումբ

Ակտիվ ունկնդրում և բարեկիրթ հաղորդակցում ■ Լսում և ընկալում է ուսուցչի և դասընկերների խոսքը:

■ Անհամբերություն է դրսևորում դիմացինի խոսքը մինչև վերջ լսելու հարցում, անհարկի միջամտում է հարցերով: ■ Լսում, ընկալում և արձագանքում է ուսուցիչների և դասընկերների խոսքը:

■ Զրուցակցի խոսքը մինչև վերջ չլսած` ընկալում է էությունը և շտապում արձագանքել: ■ Լսում և արձագանքում է ուսուցչի և ընկերների խոսքը, անհրաժեշտության դեպքում լրացումներ է կատարում:

■ Ուշադիր լսում է զրուցակցին մինչև վերջ, արձագանքում է` հիմնավորելով ասելիքը:

■ Լսում է դիմացինին` կենտրոնանալով ավելի շատ նրա շարժուձևին, դեմքի արտահայտությանը, ձայնի ելևէջներին: ■ Լսում է դիմացինին, մտապահում իրեն հետաքրքրող մտքերը: ■ Լսում է դիմացինին, տարորոշում գլխավոր, էական մտքերը և ճշգրտող հարցեր ուղղում խոսակցին:

■ Դադարում է լսել, երբ հանդիպում է դժվարությունների: ■ Հետաքրքրությունը լսելու նկատմամբ հետզհետե թուլանում է և ձևացնում է, թե լսում է` մտապահելով միայն տեղեկատվության` իրեն հետաքրքրող հատվածը: ■ Կենտրոնանում է հնչող խոսքին, կայուն ուշադրություն է դրսևորում, մտապահում չհասկացված մտքերը և վերջում խնդրում պարզաբանել:

■ Խմբում աշխատելիս ճիշտ կեցվածքով է նստում, ուշադրությամբ կենտրոնանում է հնչող խոսքին, երբեմն արձագանքում է: ■ Հայացքը կենտրոնացնում է խոսակցին, կարևոր գրառումներ կատարում և արձագանքում խմբի անդամների խոսքն ամբողջությամբ լսելուց հետո: ■ Ուշադիր լսում է, առանձնացնում այն մտքերը, որ լսում է ընկերներից, արտահայտում իր կարծիքը և ընդհանրացնում հնչած գաղափարները:

Ձև Մ/1-Գ

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ուսումնական ձեռքբերումներ

Կարդալ գրել խոսել լսել

Ուսուցիչ _______________________

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

Մ Ա Թ Ե Մ Ա Տ Ի Կ Ա

I ԴԱՍԱՐԱՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

1-ԻՆ ԽՈՒՄԲ 2-ՐԴ ԽՈՒՄԲ 3-ՐԴ ԽՈՒՄԲ

1. Թվեր և թվաբանական գործողություններ

ա) Թվարկություն Գիտի.

● 20-ի սահմաններում բնական թվերի անվանումները, գրելաձևերը, հաջորդականությունը, թվերի կազմությունը:

Սակայն թվերի գրառումների, անվանումների և կազմության իմացության մեջ թույլ է տալիս կոպիտ սխալներ, որոնք ուղղվում են ուսուցչի կողմից: Գիտի.

● 20-ի սահմաններում բնական թվերի անվանումները, գրելաձևերը, հաջորդականությունը, առաջին և երկրորդ կարգի անվանումները, հաշվելու հիմնական կանոնը:

Սակայն թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ, կամ վրիպումներ, որի վրա ուշադրություն հրավիրելու դեպքում ինքը կարող է ուղղել: Գիտի.

● 20-ի սահմաններում բնական թվերի անվանումները, գրելաձևերը, հաջորդականությունը, առաջին և երկրորդ կարգի անվանումները հաշվելու հիմնական կանոնը:

Կարողանում է.

● 20-ի սահմաններում ուղիղ և հետ հաշվել 1-ական, 2-ական

● որոշել տրված թվի անմիջապես հաջորդ կամ անմիջապես նախորդ թիվը

● համեմատել թվերը.

● սակայն 20-ի սահմաններում ուղիղ և հետ հաշվելիս, կամ թվերը համեմատելիս և համեմատման արդյունքները գրանցելիս թույլ է տալիս առանձին կոպիտ սխալներ, որոնք ուղղվում են ուսուցչի կողմից: Կարողանում է.

● 20-ի սահմաններում ուղիղ և հետ հաշվել 1-ական, 2-ական, 5-ական, 10-ական

● որոշել տրված թվի անմիջապես հաջորդը կամ անմիջապես նախորդ թիվը

● համեմատել թվերը և արդյունքները գրանցել նշանների օգնությամբ:

Սակայն համեմատելիս, կամ թվերի համեմատման արդյունքները գրանցելիս թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ, որոնք ի վիճակի է ուղղել: Կարողանում է.

● ճիշտ հաշվել ուղիղ և հետ 1-ական, 2-ական, 5-ական, 10-ական

● ճիշտ որոշել` մինչև 20-ը տրված բնական թիվը ո՞ր թվին է նախորդում և ո՞ր թվին է հաջորդում

● համեմատել թվերը և արդյունքը անսխալ գրանցել նշանների միջոցով

● համեմատել միանիշ թվերը և պարզել` մեկը մյուսից ինչքանով է մեծ կամ փոքր:

բ) Գումարում և հանում 20-ի սահմաններում Գիտի.

● Գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները

● գումարման գործողության տեղափոխական հատկությունը

● միանիշ թվերի գումարման աղյուսակը:

Սակայն նշված գիտելիքների իմացության մեջ թույլ է տալիս կոպիտ սխալներ, անճշտություններ, ոչ ճիշտ ձևակերպումներ Գիտի.

● գումարման և հանման

գործողությունների իմաստները

● գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները

● գումարման գործողության տեղափոխական հատկությունը

● միանիշ թվերի գումարման աղյուսակը

● թվին 1, 2, 3, 4 գումարելու և թվից 1, 2, 3, 4 հանելու հնարները

● թվերը տարբեր հերթականությամբ գումարելու եղանակները:

Սակայն նշված գիտելիքների իմացության մեջ թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ կամ անճշտություններ, որոնք կարողանում է հեշտությամբ ուղղել: Գիտի.

● Գումարման և հանման գործողությունների իմաստները

● գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները

● գումարման գործողության տեղափոխական հատկությունը

● միանիշ թվերի գումարման աղյուսակը

● թվին 1, 2, 3, 4 գումարելու և թվից 1, 2, 3, 4 հանելու հնարները

● թվերը տարբեր հերթականությամբ գումարելու եղանակները

● գումարման և հանման գործողությունների կապը

Կարողանում է.

20-ի սահմաններում կատարել գումարում և հանում առանց կարգային անցումների

կոպիտ սխալներ է թույլ տալիս, կարգային անցումներով գումարում և հանում կատարելիս

գումարման և հանման գործողություններ է կատարում թվային ճառագայթի օգնությամբ, սակայն այստեղ ևս թույլ է տալիս կոպիտ սխալներ:

Կարողանում է.

20-ի սահմաններում կատարել գումարում և հանում`

ա) առանց կարգային անցումների,

բ) կարգային անցումներով

թվային ճառագայթի օգնությամբ կատարել գումարում և հանում

գումարման և հանման գործողություններ կատարել` օգտվելով եռանկյունաձև և քառակուսային աղյուսակներից:

Սակայն թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ կարգային անցումներով հաշվումներ կատարելիս, կամ եռանկյունաձև և քառակուսային աղյուսակներով գումարում և հանում կատարելիս, որոնք ի վիճակի է ինքնուրույն ուղղել: Կարողանում է.

20-ի սահմաններում ճիշտ և բավականին արագ կատարել գումարում և հանում`

ա) առանց կարգային անցումների,

բ) կարգային անցումներով և գործողությունները գրառել թվանշանների և գործողության նշանների միջոցով:

թվային ճառագայթի օգնությամբ անսխալ կատարել գումարման և հանման գործողություններ

անսխալ օգտվել գումարման եռանկյունաձև և քառակուսային աղյուսակներից

հայտնաբերել գումարման և հանման գործողությունների լուծման մեջ թույլ տրված սխալները:

2. Մեծություններ Գիտի.

Մեծությունների չափման միավորներից` սանտիմետրը, դեցիմետրը, կիլոգրամը, լիտրը, ժամը, բայց հաճախ շփոթում է, թե դրանցից յուրաքանչյուրը որ մեծության չափման միավորն է, թույլ է տալիս կոպիտ սխալներ:

Գիտի.

երկարության չափման միավորներից` սանտիմետրը, դեցիմետրը, զանգվածի չափման միավորներից` կիլոգրամը, տարողության չափման միավորներից` լիտրը, ժամանակի չափման միավորներից` ժամը:

Գիտի.

երկարության չափման միավորներից` սանտիմետրը, դեցիմետրը, զանգվածի չափման միավորներից` կիլոգրամը, տարողության միավորներից` լիտրը, ժամանակի չափման միավորներից` ժամը:

Կարողանում է.

կատարել կշռումներ, չափումներ, բայց հաճախ դժվարանում է համեմատել չափել ու կառուցել հատվածներ, որոշել ժամանակը մեկ ժամի ճշտությամբ ճիշտ կատարել գրառումները:

Կարողանում է.

նշված չափման միավորներով կատարել չափումներ, սակայն առանձին դեպքերում և չափումներում և արդյունքի գրանցման մեջ թույլ է տալիս ոչ կոպիտ սխալներ, որոնք ի վիճակի է ուղղել:

Կարողանում է.

Այդ չափման միավորներով ճշգրիտ կատարել պարզագույն չափումներ`

Ø համեմատել չափել ու կառուցել հատվածներ

Ø որոշել ժամանակը մեկ ժամի ճշտությամբ օգտվել նժարավոր կշեռքից ու կշռաքարերից

Ø չափել դույլի տարողությունը և արդյունքները ճիշտ գրանցել:

Երկրաչափական նախագիտելիքներ Կարողանում է.

ճանաչել և անվանել ծրագրով պահանջվող երկրաչափական մարմինների և պատկերների մի մասը` գունդ, խորանարդ, գլան, եռանկյուն, շրջան, ուղղանկյուն, քառակուսի, բայց երբեմն էլ շփոթում է դրանց անվանումները

կառուցել տարբեր երկրաչափական պատկերներ` հատված, ուղղանկյուն, սակայն և´ չափումներում և´ կառուցման մեջ թույլ է տալիս կոպիտ սխալներ:

Կարողանում է.

ճանաչել և անվանել ծրագրով պահանջվող երկրաչափական մարմիններն ու պատկերները, սակայն առանձին դեպքերում կարող է շփոթել դրանք

կառուցել տարբեր երկրաչափական պատկերներ, սակայն կարող է թույլ տալ ոչ կոպիտ սխալներ, որը նշելու դեպքում կարող է անմիջապես ինքնուրույն ուղղել:

Կարողանում է.

հստակ ճանաչել և անվանել երկրաչափական մարմինները` խորանարդը, ուղղանկյունանիստը, գունդը, քառանիստը, կոնը, գլանը

ճանաչել և ճիշտ անվանել երկրաչափական պատկերները` կետը, գիծը, հատվածը, ճառագայթը, եռանկյունը, քառանկյունը, հնգանկյունը, բազմանկյունը, շրջանը

ճիշտ կառուցել տարբեր երկրաչափական պատկերներ:

Պարզ խնդիրներ Կարողանում է.

առանձնացնել խնդրի պայմանը և պահանջը

որոշ դժվարությամբ լուծել գումարման և հանման վերաբերյալ պարզ խնդիրներ

օգտագործելով թվերը և մեծությունները` ուսուցչի օգնությամբ կազմել խնդիրներ

Գիտի.

խնդրի բաղադրիչները

Կարողանում է.

առանձնացնել խնդրի պայմանը և պահանջը, նկատել պայմանի և պահանջի միջև եղած կապը: Առանձին դեպքերում խնդիրները լուծելիս տալիս է ոչ լրիվ ճշգրիտ բացատրություն (լուծման ճիշտ ընթացքի դեպքում ևս)

Գիտի.

խնդրի բաղադրիչները

Կարողանում է.

ճիշտ առանձնացնել խնդրի պայմանը և պահանջը, նկատել պայմանի և պահանջի միջև եղած կապը, հիմնավորել խնդրի լուծման ճշտությունը` բացատրելով կատարած գործողությունը

թվերը և մեծությունները օգտագործել պարզագույն խնդիրներ լուծելիս կազմել և լուծել 2 թվերի գումարը, տարբերությունը, գտնելու, թիվը մի քանի միավորով մեծացնելու, փոքրացնելու վերաբերյալ խնդիրներ: Սակայն երբեմն թույլ է տալիս ոչ կոպիտ սխալներ կազմել խնդիրներ տրված պայմանով, կամ տրված հարցով լուծել հետաքրքրաշարժ խնդիրներ: Այստեղ ևս կարող է թույլ տալ սխալներ: Այս թերությունները կարող է հեշտությամբ ուղղել ուսուցչի աննշան օգնության դեպքում:

թվերը և մեծությունները օգտագործել կիրառական պարզագույն խնդիրներ լուծելիս կազմել և լուծել 2 թվերի գումարը, տարբերությունը գտնելու, թիվը մի քանի միավորով մեծացնելու, փոքրացնելու վերաբերյալ խնդիրներ հայտնաբերել խնդրի լուծման մեջ թույլ տված սխալները տված պայմանով կամ հարցով ձևակերպել խնդիր լուծել կռահունակություն պահանջող պարզ խնդիրներ:

Ձև Մ/1-Գ

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

Սովորողի մաթեմատիկա առարկայից ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

Ու ս ու մ ն ա կ ա ն ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր

Թվեր և թվաբանական գործողություններ Մեծություններ Երկրաչափական նախագիտելիքներ Պարզ խնդիրներ

ա) Թվարկություն (20-ի սահմաններում) բ) Գումարում և հանում (20-ի սահմաններում)

Ուսուցիչ _______________________

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

I ԴԱՍԱՐԱՆ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ I I ԽՈՒՄԲ I I I ԽՈՒՄԲ

ԱՇԽԱՏԱՆՔ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ● Կարողանում է տարբերել օգտագործվող բնական և արհեստական նյութերը ուսուցչի օգնությամբ

● Պասիվություն է ցուցաբերում քննարկումների ժամանակ

● Աշխատանքի համար նյութը նախապատրաստում է ուսուցչի միջամտությամբ

● Ուսուցչի կրկնակի ցուցադրումով կատարում է աշխատանքի տեխնոլոգիական քայլերը

● Ժամանակին չի ավարտում աշխատանքը

● Թույլ է տալիս որոշակի անճշտություններ ● Ինքնուրույն տարբերում է բնական և արհեստական նյութերը

● Նյութը նախապատրաստում է ուսուցչի հուշումով

● Երբեմն զգում է ուսուցչի միջամտության կարիքը

● Աշխատանքը ավարտում է ժամանակին չնչին թերություններով ● Առաջադրանքին համապատասխան ընտրում է նյութը

● Ակտիվ մասնակցում է քննարկումներին, հայտնում սեփական կարծիքը

● Նյութը նախապատրաստում է ինքնուրույն

● Աշխատում է առանց միջամտության

● Աշխատանքը ավարտում է ժամանակին և անթերի

● Պահպանում է անվտանգության կանոնները

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՈՒՄ ● Ճանաչում է սենյակային և դեկորատիվ բույսերի որոշ տեսակներ

● Թվարկում է բույսերի պահպանման առանձնահատկությունները ուսուցչի օգնությամբ

● Բույսերի ցանքսի համար հողը նախապատրաստում է ուսուցչի միջամտությամբ ● Կարևորում է բույսերի դերը մարդու կյանքում, գիտի խնամքի կանոնները

● Բացատրում է լուսային, ջերմային, խոնավության կարևորությունը բույսերի աճի համար

● Ցանքսի համար հողը նախապատրաստում է, ցանում է ուսուցչի հուշումով ● Ինքնուրույն խնամում է սենյակային բույսերը

● Կազմակերպում է դիտարկումներ բույսերի աճի վերաբերյալ

● Հողը նախապատրաստում, ցանում և խնամում է ինքնուրույն

ԱՇԽԱՏԱՆՔ ԹՂԹՈՎ ԵՎ ՍՏՎԱՐԱԹՂԹՈՎ Ճանաչում է թղթի որոշ տեսակներ, սակայն դրանց հատկությունները ներկայացնում է ուսուցչի միջամտությամբ Գիտի աշխատանքային գործիքների անվանումները, օգտագործում է ուսուցչի օգնությամբ Աշխատանքի ավարտին թուղթը ունի անփույթ տեսք Աշխատանքը պատված է սոսնձի հետքերով և սև բծերով

Գիտի թղթի հատկությունները և կիրառման ոլորտները Պահպանում է գործիքներով աշխատելու անվտանգության կանոնները Աշխատանքը կատարում է ինքնուրույն, բայց ճմրթված է Աշխատանքի վրա կան սոսնձի փայլուն հետքեր

Տեղյակ է թղթի ստացման եղանակներին: Առաջադրանքին համապատասխան ընտրում է թղթի տեսակը Աշխատանքային գործիքները օգտագործում է ըստ նշանակության Առաջարկում է աշխատանքի կատարման սեփական տարբերակ Աշխատելիս չի վնասում թուղթը Աշխատանքը կատարում է ինքնուրույն, մաքուր, առանց սոսնձի հետքերի

ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԱՐՐԵՐ Տարբերում է տիպային դետալները, անշարժ և շարժական միացումները հավաքում է ուսուցչի օգնությամբ Օգտվելով նմուշից կամ տեխնիկական նկարից հավաքում է մոդելներ ուսուցչի միջամտությամբ

Ինքնուրույն, որոշ շեղումներով հավաքում է շարժական և անշարժ միացումներ Ըստ նկարի կամ նմուշի տրված ժամանակահատվածում, ինքնուրույն հավաքում է պարզագույն մոդելներ

Ժամանակին, ինքնուրույն կատարում է անշարժ և շարժական միացումներ Ինքնուրույն փոփոխություն է կատարում շինվածքի կառուցվածքում Կարողանում կատարել թիմային աշխատանք

ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ Ճանաչում է թելերի և գործվածքների տեսակները, տարբերում է ուսուցչի օգնությամբ Գործվածքի վրա թելի ամրացման եղանակի ընտրությունը կատարում է ուսուցչի օգնությամբ Գործվածքի վրա գծանշում կատարում է որոշակի շեղումներով

Տարբերում է թելերի և գործվածքների տեսակները, գիտի դրանց նշանակության մասին Թելի ամրացման եղանակի ընտրությունը կատարում է ուսուցչի փոքր հուշումով Ինքնուրույն, առանց թերությունների կատարում է գծանշում

Կարողանում է համեմատել թելերը և գործվածքները ըստ տեսակների Թելի ամրացման եղանակի ընտրությունը կատարում է ինքնուրույն Գծանշում կատարում է ինքնուրույն, կիրառում է տարբեր եղանակներ

ԿԵՆՑԱՂ Գիտի սպասքի նշանակության մասին, դրանցից օգտվելու կանոնները Թեյի և սուրճի սեղանի սպասքադրումը կատարում է ուսուցչի օգնությամբ

Պաշտպանում է սեղանի շուրջ պահանջվող վարվելակերպի կանոնները Սեղանի սպասքադրումը կատարում է ուսուցչի փոքր հուշումով

Գիտի և կիրառում է հյուրերի ընդունման կանոնները Սեղանի սպասքադրումը կատարում է ինքնուրույն

Ձև Ա/1-Գ

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

«Տեխնոլոգիա» առարկայից սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

Աշխատանք բնական և արհեստական նյութերով Ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճեցում Աշխատանք թղթով և ստվարաթղթով Տեխնիկայի տարրեր Աշխատանք մանածագործական նյութերով Կենցաղ

Ուսուցիչ _______________________

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

I ԴԱՍԱՐԱՆ

ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ II ԽՈՒՄԲ III ԽՈՒՄԲ

Առաջարկվոր թեմայի պատկերում ● Միտքն արտահայտում է որոշ չափով, պատկերում է թեմատիկ փոքր հատված,

● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը,

● Գունավորում է հորինվածքի փոքր մասը,

● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո: ● Միտքն արտահայտում է որոշ չափով, թեման պատկերում է առանց դժվարանալու,

● Օգտագործում է թղթի 50%-ը,

● Գունավորում է հորինվածքի մեծ մասը,

● Աշխատում է ուսուցչի փոքր հուշումներով: ● Միտքն արտահայտել է հետաքրքիր, թեման պատկերել է հեշտությամբ,

● Օգտագործում է թղթի ամբողջ մակերեսը,

● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը,

● Աշխատում է ինքնուրույն:

Ընթերցված թեմայի նկարազարդում (հեքիաթի, պատմվածքի ձևավորում) ● Պատկերում է հերոսներից 1-2-ին.

● Պատկերվող հատվածն ընտրում է ուսուցչի միջամտությամբ,

● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը,

● Գունավորում է հորինվածքի փոքր մասը,

● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո: ● Պատկերում է հերոսներին.

● Պատկերվող հատվածն ընտրում է ուսուցչի հուշումից հետո,

● Օգտագործում է թղթի 50%-ը,

● Գունավորում է հորինվածքի մեծ մասը,

● Աշխատում է ուսուցչի փոքր հուշումներով: ● Ազատ պատկերում է հերոսներին և միջավայրը,

● Պատկերվող հատվածն ընտրում է ինքնուրույն,

● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը,

● Աշխատում է ինքնուրույն:

Թեմայի ինքնուրույն ընտրություն (ազատ թեմա) ● Չի կողմնորոշվում թեմայի ընտրության մեջ,

● Ոգևորությամբ չի աշխատում,

● Վախենում է թղթի մակերեսից,

● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո: ● Թեման ընտրում է ուսուցչի օգնությամբ,

● Աշխատում է զգուշությամբ,

● Թղթի մակերեսը օգտագործում է ուսուցչի հուշումով: ● Թեման ընտրում է ինքնուրույն, ոգևորությամբ,

● Աշխատում է ինքնուրույն, հաճույքով,

● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը:

ԲՆՕՐԻՆԱԿԻՑ ՊԱՏԿԵՐՈՒՄ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ II ԽՈՒՄԲ III ԽՈՒՄԲ

Ցուցադրվող առարկայի պատկերում ● Առարկան պատկերում է նմանությամբ, առանց միջավայրի,

● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը,

● Առարկան թղթի մեջ ճիշտ չի կարողանում կառուցել, պատկերում է փոքր չափերով,

● Գույնով աշխատում է դժվարությամբ,

● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո: ● Պատկերվող առարկան մասամբ կառուցված է,

● Նշմարվում է միջավայրը,

● Օգտագործում է թղթի 50%-ը,

● Առարկան թղթի մեջ կառուցում է մոտավոր չափերով,

● Պատկերը գունավորում է ճշտությամբ,

● Աշխատում է ուսուցչի փոքր հուշումներով: ● Պատկերվող առարկան ամբողջությամբ կառուցված է,

● Միջավայրը ներկայացված է լիարժեք,

● Օգտագործում է թղթի ամբողջ մակերեսը,

● Առարկան (ները) կառուցում է ճիշտ չափերով,

● Պատկերը գունավորում է ստեղծագործաբար, օգտագործում է թղթի ամբողջ մակերեսը,

● Աշխատում է ինքնուրույն:

Բնանկարի պատկերում ● Պատկերում է բնանկարի մի փոքր հատվածը,

● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը,

● Թղթի մեջ բնապատկերը կառուցում է մոտավորապես,

● Օգտագործում է աղքատ գունային գամմա: ● Պատկերում է բնանկարի որոշակի հատվածը,

● Թղթի մեջ պատկերը կառուցում է մոտավորապես,

● Նկատելի են ստեղծագործական կարողությունները: ● Ընտրում է բնապատկերի առավել հետաքրքիր հատվածը,

● Թղթի մեջ պատկերը կառուցում է ճիշտ,

● Գունային գամման հարուստ է,

● Երևում է ստեղծագործական աշխատանքը:

Մարդու պատկերում (դիմանկար) ● Օգտագործում է թղթի 1/3-ը,

● Աշխատանքը ճիշտ չի կառուցում,

● Թղթի դիրքի ընտրությունը չի պատճառաբանում,

● Աշխատում է ուսուցչի օգնությամբ: ● Աշխատանքը կառուցել է թղթի մեջ,

● Նշմարվում է պատկերվող օբյեկտի հետ նմանությունը,

● Կարողանում է պատճառաբանել թղթի դիրքի ընտրությունը:

● Աշխատում է ինքնուրույն ուսուցչի փոքր հուշումներով: ● Աշխատանքը ճիշտ կառուցել է թղթի մեջ,

● Պատկերվող օբյեկտի հետ նմանությունը ճշգրիտ է,

● Կարողանում է պատճառաբանել թղթի դիրքի ընտրությունը,

● Աշխատում է ինքնուրույն,

● Օգտագործում է գուներանգներ:

ԴԵԿՈՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ II ԽՈՒՄԲ III ԽՈՒՄԲ

Դեկորատիվ աշխատանքի կատարում Աշխատանքը կատարում է մոտավոր, Պատկերում է միայն ուսուցչի ներկայացրած օրինակը, Պատկերված գծերը (նախշերը) անկանոն են, Գունավորում է մեխանիկորեն աշխատում է դժվարությամբ, Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո:

Աշխատանքը կատարում է ճշգրիտ, Պատկերում է ուսուցչի ներկայացրած օրինակը, Պատկերված գծերը (նախշերը) կանոնավոր են, ճշգրիտ, Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի հուշումից հետո, Պատկերը գունավորում է ճշտությամբ:

Բացի հանձնարարվածից կատարում է լրացուցիչ ստեղծագործական աշխատանք, Պատկերված գծերը (նախշերը) կանոնավոր են, ճշգրիտ և համաչափ, Գույների ընտրությանը մոտենում է ստեղծագործաբար, Աշխատում է ինքնուրույն:

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ I ԽՈՒՄԲ II ԽՈՒՄԲ III ԽՈՒՄԲ

Աշխատանքի շուրջ զրույց Մասնակցում է խոսակցությանը կամ զրույց է ստեղծում, հայտնում է անհամաձայնություն` առանց ընդհատելու ուրիշի խոսքը, չի շեղվում խոսաքցության թեմայից, Հազվադեպ է հայտնում սեփական կարծիքը:

Դրսևորում է հարց տալու և տրված հարցին պատասխանելու կարողություն, Մասնակցում է քննարկումներին, Երբեմն հայտնում է սեփական կարծիքը, Ստեղծագործությունը ներկայացնելիս օգտագործում է համապատասխան բառապաշար:

Տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրում է սեփական մտքերը, տպավորությունները, տրամադրությունը, Ակտիվ մասնակցում է քննարկումներին, Հաճույքով հայտնում է սեփական կարծիքը, Ստեղծագործությունը ներկայացնելիս օգտագործում է հարուստ բառապաշար:

Ձև Կ/1-Գ

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

Սովորողի «Կերպարվեստ» առարկայից ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

Ու ս ու մ ն ա կ ա ն ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր

ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ ԲՆՕՐԻՆԱԿԻՑ ՊԱՏԿԵՐՈՒՄ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ

Ուսուցիչ _______________________

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

I ԴԱՍԱՐԱՆ

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

I II III

Երգը կատարում է հուզական: Երգը կատարում է հուզական, ճիշտ դրվածքվ: Երգը կատարում է հուզական, ճիշտ դրվածքվ և մաքուր ինտոնացիայով:

Ցուցադրում է ձեռքի նշաններով հնչյունաշարի ձայնաստիչանները: Երգում է ձեռքի նշաններով առանց նոտաների: Երգում է ձեռքի նշաններով ժողովրդական մանկական երգեր:

Ունկնդրում է երաժշտական ստեղծագործությունը և որոշում բնույթը: Կարողանում է որոշել բնույթը և տրամադրությունը, մասերը կարողանում է ինքնուրույն հետևություններ անել ունկնդրած երաժշտության վերաբերյալ:

Մարմնի շարժումներով վերարտադրում է երաժշտության բնույթը: Մարմնի շարժումներով վերարտադրում է երաժշտության բնույթը, բովանդակությունը: Մարմնի շարժումներով արտահայտում է երաժշտական սեղծագործության բնույթը բովանդակությունը, կատարում է պարային շարժումներ

Կարողանում է ավարտել կիսատ թողած մեղեդին: Կարողանում է տրված մեղեդու վրա հորինել պարային շարժումներ Կարողանում է տրված ոտանավորի վրա հորինել համապատասխան մեղեդի:

Կարողանում է ռիթմական նվագարաններով վերարտադրել երգերի ռիթմական պատկերը: Կարողանում է ռիթմական նվագարաններով նվագակցել երգերին: Կարողանում է մեղեդային նվագարաններով նվագակցել երգերին:

Գիտի կարճ և երկար հնչյունների տևողությունները: Գիտի քառորդ և ութերորդական տևողությունների բառային անունները: Գիտի երաժշտության մեջ համաչափ զարկերը, տեմպը, մեներգիչ, երգչախումբ հասկացողությունները

Ձև Ե/1-Գ

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

«Երաժշտություն» առարկայից սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

Ուսումնական ձեռքբերումներ

Գործունեության տեսակներ

Երգեցողություն Երաժշտության ունկնդրում Երաժշտառիթմական շարժում, պար, խաղ Իմպրովիզացիա Նվագ մանկական նվագարաններով

Ուսուցիչ _______________________

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ

I ԴԱՍԱՐԱՆ

Չափանիշներ Բնութագրիչներ

1. Մարմնամարզական վարժությունների կատարման կարողություններ

1-ին խումբ 2-րդ խումբ 3-րդ խումբ

1) Շարային վարժությունների կատարում Շարվում է տողանով և շարքով, կատարում է «Շարվել», «Ցրվել» հրահանգները, շարափոխվում է տողանից` շրջանի, կից քայլերով կարողանում է բացազատվել և խտանալ:

Շարվում է տողանով և շարքով, կատարում «Շարվել», «Ցրվել», «Քայլով մարշ», «Կանգ առ» հրահանգները, տողանից շարափոխվում է շրջանի, կատարում է տեղում դարձումներ՝ աջ և ձախ:

Հստակորեն կատարում է շարային հրահանգները, շարափոխվում է տողանից շրջանի, միասյունից՝ երկսյունի, կատարում է դարձումներ՝ աջ և ձախ, կարողանում է կից քայլերով բացազատվել և խտանալ:

2) Ընդհանուր զարգացնող վարժությունների կատարում Կատարում է ձեռքերի հիմնական դրությունները` առաջ, կողմ, վեր, գոտկատեղին, ուսին, գլխին, և ոտքերի հիմնական դրությունների հիմնական կանգ, կանգ՝ ոտքերը զատած, կատարում է իրանի թեքումներ՝ աջ և ձախ:

Կատարում է ձեռքերի և ոտքերի հիմնական դրությունները և շարժումները, իրանի թեքումները` առաջ, հետ, աջ և ձախ, կատարում է ընդհանուր զարգացնող վարժությունների մեկ համալիր՝ պահպանելով ճիշտ կեցվածքը:

Ճիշտ և հստակորեն կատարում է ձեռքերի, ոտքերի, իրանի, հիմնական շարժումները, կատարել ընդհանուր զարգացնող վարժության համալիրներ (5-6 վարժություն)՝ առանց առարկաների, օղով կամ գնդակով, կարողանում է շարժումները համաձայնեցնել և կատարել ճիշտ կեցվածքով:

3) Մագլցման և հավասարակշռության պահպանման կարողություններ Մագլցում է մարզանստարանի վրայով, կանգնել ոտնաթաթերի և մեկ ոտքի վրա:

Կարողանում է մագլցել և սողանցել մարզանստարանի վրայով, կարողանում է մարզանստարանի վրա քայլել ոտնաթաթերին և կանգնել մեկ ոտքի վրա:

Մագլցում է մարզանստարանի վրայով, մագլցում է մարզապատի վրայով` վեր և վար, կարողանում է մարզանստարանի վրա կանգնել ոտնաթաթերին և քայլել ձեռքերի տարբեր դիրքերով:

4) Ակրոբատիկ վարժությունների կատարում Կատարում է հենում՝ կքանիստ, հենում՝ պառկած դրություն, գլորվում է խմբավորված:

Գլորվում է խմբավորված՝ փորին պառկած և ծնկներին հենված դրությամբ:

Հստակորեն՝ կքանիստ դրությունից գլորվում է առաջ:

5) Ռիթմիկ-մարմնամարզական, պարային վարժությունների և շարժումների կատարում Երաժշտության ուղեկցությամբ կատարում է քայլքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, շարժվում է շրջանաձև և կից քայլերով: Ձեռքերը բարձրացնել վեր, կողմ, առաջ:

Երաժշտության ուղեկցությամբ քայլել, վազել, ցատկել, շարժվել շրջանաձև, կից քայլերով, կքանստելով, ձեռքերը բարձրացնում է վեր և կողմեր, պահում է մեջքի հետևում, կատարում իրանի թեքումներ՝ աջ և ձախ:

Երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան կատարում է շարժումներ, շարժվում շրջանաձև և կքանստելով, կատարում է դաստակների պտույտներ, իրանի թեքումներ և դարձումներ, կատարում է կից քայլք` մի ոտքի կրունկը դնելով մյուսի թաթի մոտ, կից քայլք` կքանստելով:

2. Աթլետիկական վարժությունների կատարման կարողություններ

1) Քայլքի և վազքի կատարում Կատարում է սովորական քայլք, քայլք՝ ոտնաթաթերին և կրունկների վրա: կարողանում է վազքը հերթագայել քայլքով (10 մ՝ վազք 10 մ՝ քայլք):

քայլում է ոտնաթաթերի, կրունկների վրա՝ ձեռքերի տարբեր դիրքերով, կարողանում է ճիշտ կեցվածքով վազել միջին տեմպով մինչև 1 րոպե:

Կարողանում է ճիշտ կեցվածքով քայլել և վազել՝ համաձայնեցնելով շարժումները շնչառության հետ, վազում է միջին տեմպով՝ մինչև 2 րոպե, կատարում է մաքոքավազք՝ 2 x 10 մ:

2) Ցատկերի և նետումների կատարում Ցատկում է ցատկապարանով, կարողանում է տեղից հեռացատկել, բարձրացատկել, փոքր գնդակը նետում է նշանակետին՝ 3-4 մ հեռավորությունից:

Կարողանում է տեղից հեռացատկել, բարձրացատկել մեկ ոտքի հրումով (40 սմ բարձրությունը), փոքր գնդակը նետում է նշանակետին՝ 4-5 մ հեռավորությունից, մեծ գնդակներով կատարում փոխանցում և ընդունում:

Կարողանում է հստակորեն տեղից հեռացատկել, բարձրացատկել հաղթահարելով 50 սմ բարձրությունը, փոքր գնդակը նետում է նշանակետին 5-6 մ հեռավորությունից, մեծ գնդակը փոխանցում է և ընդունում:

3. Շարժախաղերի կատարման կարողություններ

Շարժախաղերի կատարում Աշակերտները իմանում են յուրացված շարժախաղերի անվանումները, կարողանում խաղալ որոշ կանոնների պահպանումով, խաղերի ժամանակ դրսևորում համարձակություն, արագաշարժություն, ընկերասիրություն:

Իմանում են սովորած շարժախաղերի կանոնները, կարողանում խաղալ պահպանելով կանոնները, շարժախաղերի ժամանակ կարողանում են դրսևորել ինքնավստահություն, ճարպկություն, արագաշարժություն, փոխօգնություն և ուշադրության կենտրոնացում:

Կարողանում են խաղալ շարժախաղերը` ճիշտ կանոնների պահպանումով, շարժախաղերի ժամանակ կարողանում են դրսևորել համարձակություն, նախաձեռնություն, ինքնավստահություն, ինքնատիրապետում, արագաշարժություն, ճարպկություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվում և համագործակցում են խաղընկերների հետ:

Ձև Ֆ/1-Գ

Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________

Ֆիզիկական կուլտուրայից սովորողի ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր

Ու ս ու մ ն ա կ ա ն ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր

Մարմնամարզական վարժություններ Աթլետիկական վարժություններ Շարժախաղեր

Ուսուցիչ _______________________

Ա. Ա. Հ. (ստորագրություն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։