ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1264-Ա
«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանը «Թիմ Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բնական գազի որոնողահետախուզական աշխատանքների իրականացման համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1. Դետոնացիոն քուղ A571010 500 (հինգ հարյուր) ֆուտ
2. Պերֆորատոր SDP-2875-402NT3 1250 (հազար երկու հարյուր հիսուն) հատ
3. Դետոնացիոն հավաք DET-3050-008C 25 (քսանհինգ) հատ
4. Երկկողմ Բուստեր DET-3050-429 50 (հիսուն) հատ
5. PELLET, HMX CRT-3030-400JV 120 (հարյուր քսան) հատ
6. Դետոնացիոն հավաք DET-3050-125S 2 (երկու) հատ
7. Առաջնային լիցք PUR-6000-200 5 (հինգ) հատ
8. Երկրորդային լիցք PUR-6000-102 5 (հինգ) հատ
9. Ուժային լիցք PUR-6000-107A 5 (հինգ) հատ
10. Դետոնացիոն հավաք DET-3050-115 50 (հիսուն) հատ
11. Բուստեր ունիվերսալ TCP-0100-275A 5 (հինգ) հատ
12. Արձակող սարք Scallopoed Gun System,
2-7/8 O.D.6SPF, 60.0 Spiral 1 (մեկ) հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին.
4. Արձակող սարք Scallopoed Gun System, 2-7/8 O.D.6SPF, 60.0 Spiral ներմուծել ժամանակավոր, աշխատանքների ավարտից հետո վերադարձնել սեփականատիրոջը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. նոյեմբերի 5
Երևան