Հոդված 26
Հոդված 26.
Սույն օրենքի 23-24 հոդվածներում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցելու (պակասեցնելու) իրավունք չունեն`
1) այն անձինք, ովքեր ԱԱՀ վճարողներ չեն հանդիսանում.
2) այն անձինք, ովքեր բացառապես իրականացնում են ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարում կամ ծառայությունների մատուցում, ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքները (գործառնությունները) կամ ձեռքբերված ապրանքները և ծառայություններն օգտագործում են բացառապես ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով (անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառում և այլն): Առաջին դեպքում ԱԱՀ-ի գումարները միացվում են արտադրության ու շրջանառության ծախսերի կամ ապրանքների ձեռքբերման գներին, իսկ ապրանքները և ծառայությունները ոչ արտադրական (ոչ առևտրային, ներառյալ անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման) նպատակներով օգտագործելու դեպքում` ԱԱՀ-ի գումարները դուրս են գրվում ֆինանսավորման համապատասխան աղբյուրների հաշվին.
3) ԱԱՀ վճարողները` այն ապրանքների կամ ծառայությունների մասով, որոնք ձեռք են բերվել սույն օրենքով նախատեսված կարգով ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանցից:
Ապրանքները և ծառայությունները ինքնարժեքից (ձեռքբերման արժեքից) ցածր իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված հարկի գումարների միջև ԱԱՀ-ի առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի տրամադրության տակ մնացած շահույթին (եկամտին) և ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման: