ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 249-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՋՈՒԼԱՐԹ» ԵՎ «ՎԱՅՔ-ՎԵՏԵՐԻՆԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի N 8 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Ջուլարթ» և «Վայք-Վետերինար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար
Դ. Լոքյան
Ց Ա Ն Կ
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց
Հ/հ Ֆիզի-
կական անձ (անուն, ազգանուն), իրավա-
բանական անձ (անվա-
նումը) Հարկ վճարողի հաշ-
վառման համարը (ՀՎՀՀ) Գտնվելու վայրը Լիցեն-
զիայի համարը Լիցենզիա տալու ամսա-
թիվը Գործո-
ղության տեսակը Գործո-
ղության ժամկետը Գրանց-
ման հա-
մարը Գործու-
նեության իրակա-
նացման վայրը Բնակու-
թյան
վայրը Գործո-
ղու-
թյան ժամ-
կետ-
ների երկա-
րա-
ձգում-
ները Տեղեկու-
թյուններ
գրանցա-
մատյանում
լիցեն-
զիայի
վերաձևա-
կերպման,
նրա գործո-
ղության
կասեցման,
լիցեն-
զիայի գործո-
ղության դադա-
րեցման
մասին Այլ տե-
ղե-
կու-
թյուն-
ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Նոր տրամադրվող լիցենզիաներ
1 «Ջուլարթ» ՍՊԸ 8413397 ՀՀ
Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 33 N000013 25.10.2007թ. Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների ու մեղրի անասնաբու-ժասանիտա-րական փորձա-քննություն Ան-
ժամ-
կետ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կոլոտ Հայրապետ-1 --- --- --- ---
2 «Վայք-Վետերինար» ՍՊԸ 9103056 ՀՀ
ք. Վայք, Ջերմուկի խճ. 2 N000014 25.10.2007թ. Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների և մեղրի անաս-նաբուժասա-նիտարական փորձաքննու-թյուն Ան-
ժամ-
կետ ՀՀ ք. Եղեգնաձոր, Օրբելի նրբ. տուն N 8 ---
--- --- ---