Հոդված 1
Հոդված 1.
«Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀO-320, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համապետական ընտրություններ (հանրաքվե) նշանակելուց հետո` մինչև ընտրությունների (հանրաքվեի) արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:»: