Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1098-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 14-ի «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» և «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն, 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 746-Ն որոշման 9-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 14-ի N 746-Ն որոշման 1-ին կետի համաձայն` միաձուլման ձևով վերակազմակերպված կազմակերպությունների տեղափոխման աշխատանքների կազմակերպման և «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 13,651.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 1,500.0 հազ. դրամ, «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 12,151.6 հազ. դրամ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. հոկտեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։