Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60607408

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

24 նոյեմբերի 2007 թ.

ք. Երևան N 176-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները, ընտրողների ցուցակների էջերը ստորագրելու և քվեարկության օրը քվեարկության ծրարները կնքելու կարգի մասին» N 18-Ն որոշման`

ա) 2-րդ կետի «ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների և (կամ) քվեարկության օրը գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների (եթե հատկացվել է)» բառերը հանել.

բ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը մինչև քվեարկության ծրարը կնքելը, իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով, կարող է համոզվել ընտրողի` տվյալ ընտրական տեղամասն ընդգրկող տարածքում հաշվառված լինելու մեջ:

Քվեարկության ծրարի վրա կնիքը կարող է դրվել ցանկացած կողմում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։