Հոդված 43
Հոդված 43.
Օրենսգրքի 27 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Տուգանք
Տուգանքը դատարանը նշանակում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հարյուրապատիկի սահմաններում:
Այն դեպքում, երբ անձը խուսափում է որպես հիմնական պատիժ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը կարող է տուգանքի չվճարված գումարը փոխարինել առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներով` հաշվելով տուգանքի երկու նվազագույն աշխատավարձի դիմաց մեկ ամիս ուղղիչ աշխատանքներ, սակայն երկու տարուց ոչ ավելի ժամանակով:
Տուգանքի վճարումն անհնարին լինելու դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել տուգանքը փոխարինելու պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելով: Տուգանքի փոխարինումը ազատազրկմամբ կամ ազատազրկումը` տուգանքով, չի թույլատրվում:
Այն առարկաները, որոնք ենթակա չեն բռնագրավման, տուգանքը բռնագանձելիս վերցվել չեն կարող»: