Հոդված 31
Հոդված 31.
Օրենսգրքի 185 հոդվածի երկրորդ մասում «խոշոր չափերի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի)» բառերը:
Հոդվածի երրորդ մասում «առանձնապես խոշոր չափերի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)» բառերը: