Հոդված 47
Հոդված 47.
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից`
1) ուժը կորցրած ճանաչել «Գույքի հափշտակության չափերի տարբերակման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի որոշումը.
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ`
«Ծանոթագրություն. սույն հոդվածում նախատեսված մանր հափշտակության չափն է` իրավախախտումը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը)».
3) Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1985 թվականի հունվարի 30-ի հրամանագրով հաստատված «Դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետությունում կատարելու կարգի և պայմանների կանոնադրության» 14 հոդվածում «քսան դրամի» բառերը փոխարինել «երկու նվազագույն աշխատավարձի» բառերով.
4) օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճիռները, որոշումները վերանայվում են դատապարտյալի դիմումի կամ դատախազի միջնորդության հիման վրա` դրանք կայացրած դատարանների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածով սահմանված կարգով: