«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան N 17-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 24.11.07 N 179-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով և 57-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 24.11.07 N 179-Ն)
1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովում համապետական ընտրությունների դեպքում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի նմուշը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
Դրոշմակնիքը կլոր է, 8 մմ տրամագծով, կնիքի եզրագծով նշված են «Կ Ը Հ» տառերը և քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը :
Յուրաքանչյուր համապետական ընտրության համար պատրաստվում է նոր դրոշմակնիք:
(1-ին կետը փոփ. 24.11.07 N 179-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 24.11.07 N 179-Ն)
3. Դրոշմակնիքները վերադարձվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով և ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. փետրվարի 1-ի
թիվ 17-Ն որոշման
(հավելվածը փոփ. 24.11.07 N 179-Ն)