Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-11-28-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60607050

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.

ք. Երևան N 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 24.11.07 N 179-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով և 57-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 24.11.07 N 179-Ն)

1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովում համապետական ընտրությունների դեպքում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի նմուշը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

Դրոշմակնիքը կլոր է, 8 մմ տրամագծով, կնիքի եզրագծով նշված են «Կ Ը Հ» տառերը և քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը :

Յուրաքանչյուր համապետական ընտրության համար պատրաստվում է նոր դրոշմակնիք:

(1-ին կետը փոփ. 24.11.07 N 179-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 24.11.07 N 179-Ն)

3. Դրոշմակնիքները վերադարձվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով և ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2007 թ. փետրվարի 1-ի

թիվ 17-Ն որոշման

Ակտի պատկեր

(հավելվածը փոփ. 24.11.07 N 179-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։