Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԺ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարություն

08.08.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. Դրամարկղային գործառնությունների մասին Կառավարություն

08.08.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. ա) Աուդիտային գործունեության մասին

բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

գ) «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարություն

08.08.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն

05.08.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

5. Խմելու և ոռոգման ջրերի մատակարարման, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին ԱԺ պատգամավորներ

Գ. Մելիքյան

Գ. Բադալյան

29.08.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

6. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Կառավարություն

11.09.2002 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

7. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարություն

11.02.2002

26.04.2002 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

8. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարություն

11.02.2002

26.04.2002 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

9. «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարություն

11.02.2002

26.04.2002 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

10. 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին Կառավարություն

22.08.2002 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

11. «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն

20.08.2002 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային

հանձնաժողովը

1. Խմելու ջրի դիմաց բնակչության

կուտակած պարտքի վերակառուցման

մասին ԱԺ պատգամավորներ

Հ. Խաչատրյան

Հ. Բաբուխանյան

15.04.2002 Ֆինանսավարկային,

բյուջետային և

տնտեսական

հարցերի մշտական

հանձնաժողով

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային

հանձնաժողովը

--- --- ---

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան

23 սեպտեմբերի 2002 թվականի,

քաղ. Երևան

Ն-289-2

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։