Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԺ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային

հանձնաժողովը

1. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ

Տ. Թորոսյան

Գ. Մինասյան

24.09.2002 Պետական-իրավական հարցերի

մշտական հանձնաժողով

2. Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգ Կառավարություն

25.12.2001

15.05.2002 Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի,

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

3. ա) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն

17.09.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

1. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավորներ

Շ. Քոչարյան

Մ. Միքայելյան

Ռ. Հովսեփյան

Ռ. Ամիրխանյան

16.09.2002 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կառավարություն

28.10.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. «Քաղաքացիական ծառայության մասին»

ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու

մասին Կառավարություն

28.10.2002 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

3. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կառավարություն

28.10.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

4. «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն

28.10.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

5. «Դիվանագիտական ծառայության մասին»

ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն

23.10.2002 Արտաքին հարաբերությունների,

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

6. «Պետական գույքի մասնավորեցման

2001-2003 թթ. ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ

և փոփոխություն կատարելու մասին Կառավարություն

29.10.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

7. «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն

09.10.2002 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյան

4 նոյեմբերի 2002 թվականի,

քաղ. Երևան

Ն-300-2

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։