Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույն, ելնելով`
Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույն, ելնելով`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.
բ) ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքից և սահմանված դրույքաչափերից: Ընդ որում, 2203 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար ակցիզային հարկի գումարը չպետք է պակաս լինի 0,35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2204, 2205 և 2206 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար` 0,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի յուրաքանչյուր լիտրի համար` 3.75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2710 00 270, 2710 00 290, 2710 00 320, 2710 00 340 և 2710 00 360 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար` 60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, իսկ 2710 00 590 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար` 15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից: