Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-09-24-ից մինչև 1998-04-30։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողներն ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:

գործել է մինչև 1998-04-30Բացել ARLIS-ում

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողներն ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ: Այդ դեպքում ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը դիտվում է որպես ակցիզային հարկի կանխավճար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։