Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-07-01-ից մինչև 1997-09-24։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 3. Ակցիզային հարկը վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:

գործել է մինչև 1997-09-24Բացել ARLIS-ում

Հոդված 3. Ակցիզային հարկը վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:

Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):

Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքները ներմուծողի (հայտարարատուի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի):

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության, դրանց փոխանակության, անհատույց (մասնակի հատուցմամբ) տրամադրման դեպքերում հարկվող շրջանառությունը հաշվարկվում է` ելնելով տվյալ հարկ վճարողի գործունեությամբ ձևավորված բացթողման գներից (դրանց բացակայության դեպքում` սովորաբար կիրառվող գներից):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։