Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-126-Ն) 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-126-Ն) 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:
6. Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 -րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով առաջարկություն ստանալիս գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կայացնում է որոշում մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ և ներկայացնում դատարան կամ անում նույն օրենքի 309.1 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված միջնորդություններից որևէ մեկը:»: