Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով
1. Դատական ակտը նոր հանգամանքներով կամ նոր երևան եկած հանգամանքներով վերանայում է համապատասխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:
2. Նոր հանգամանքներով կամ նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու համար դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
3. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:
4. Սույն հոդվածով նախատեսված դիմումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտը կողմը կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան:»: