Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 40-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի առաջին ատյանի» բառերը փոխարինել «վարչական» բառով, իսկ «և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների» բառերը հանել.
2) 3-րդ կետի «վերաքննիչ» բառը փոխարինել «վարչական» բառով.
3) 5-րդ կետի «որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև 5 օր հետո` մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.
4) 8-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: