Հոդված 2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`
Հոդված 2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Օրենքի 34 հոդվածի (1996 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-78 օրենքի խմբագրությամբ) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներն օգտվում են գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից, իսկ էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձի վճարման համար նրանց տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
2. Օրենքի 36 հոդվածը (1996 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-78 օրենքի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը
Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), անվճար երթևեկելու իրավունքից:
Արձակուրդի անցկացման վայր մեկնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում զինծառայողները մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի նրանց ուղեկցող անդամները` 50 տոկոս զեղչով:
Ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, օգտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), անվճար երթևեկելու իրավունքից»: