Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Օրենքի 30 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. Հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխաներին, Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
2. Օրենքի 34 հոդվածը (1994 թվականի հոկտեմբերի 31-ի Հ.Ն.-1101-1-ՀՕ-120 օրենքի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 34. Հաշմանդամների կենցաղային սպասարկումը
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխաներին, էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»: