Հոդված 3. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`
Հոդված 3. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Բռնադատվածին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
2. Օրենքի 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Բռնադատվածին գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Բռնադատվածն ունի դեղորայքի արժեքի (ըստ դեղատոմսի) վճարի 50 տոկոս զեղչի իրավունք»: