«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11507448
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 163-Ն 4 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան N 1180-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի մշակման կարգը և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման ձևաթուղթը հաստատելու մասին» N 1288-Ն որոշման 2-րդ կետով`
Հրամայում ենք`
1. Հաստատել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար
Ա. Վարդանյան ՀՀ կրթության և գիտության
նախարար
Լ. Մկրտչյան
Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2007 թվականի
դեկտեմբերի 4-ի թիվ 163-Ն
ՀՀ կրթության և գիտության
նախարարի 2007 թվականի
դեկտեմբերի 4-ի թիվ 1180-Ն
համատեղ հրամանի
Կ Ա Ր Գ
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների (այսուհետ` երեխա) կարիքները նրանց կենսագործունեության, բնականոն զարգացման համար անհրաժեշտ նյութական ու հոգեկան պահանջմունքներն են:
2. Երեխայի կարիքների գնահատման նպատակով ուսումնասիրվում են երեխայի սոցիալական, կրթական, հոգեբանական և առողջության հետ կապված հիմնական խնդիրները:
3. Կարիքների գնահատման նպատակն է երեխայի վաղ հայտնաբերումը, ուսումնասիրումն ու երեխայի սոցիալ-հոգեբանական անհատական ծրագրի ապահովումը:
4. Երեխայի կարիքները գնահատվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բազմամասնագիտական խմբի (սոցիալական աշխատող, մանկավարժ, բժիշկ, հոգեբան և իրավաբան) (այսուհետ` մասնագիտական խումբ) կողմից և կազմվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման թերթիկ` համաձայն ձևի:
II. ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
5. ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալուց հետո մասնագիտական խումբը իրականացնում է երեխայի հիմնական տվյալների հավաքագրումը:
6. Երեխայի մասին հիմնական տվյալները հավաքագրելու նպատակով մասնագիտական խումբը հավաքագրում է հետևյալ փաստաթղթերը`
1) երեխայի անձնագրի/ծննդյան վկայականի պատճենը (առկայության դեպքում),
2) երեխայի փաստացի բնակության վայրից տեղեկանք,
3) ծնողների կամ օրինական ներկայացուցիչների անձնագրերի պատճենները (առկայության դեպքում):
7. Հիմնական տվյալները հավաքագրելուց հետո մասնագիտական խմբի կողմից իրականացվում է տունայց` երեխայի ընտանիք (առկայության դեպքում):
8. Տունայց կատարելու նպատակն է պարզել երեխայի և նրա ընտանիքի սոցիալական, տնտեսական, հոգեբանական և առողջական վիճակը:
III. ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
9. Երեխայի և նրա ընտանիքի ուսումնասիրությունից հետո մասնագիտական խումբը վերլուծում է կատարված աշխատանքի արդյունքները` գնահատելով կարիքները ըստ առաջնահերթության և լրացնում է կարիքների գնահատման թերթիկը:
10. Երեխայի կարիքների գնահատման հիման վրա կազմվում է երեխայի սոցիալ-հոգեբանական անհատական ծրագիրը:
Ձև
Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման թերթիկ
1. Երեխայի`
ազգանունը, անունը, հայրանունը ______________________________________
___________________________________________________________
սեռը _______________________________________________________
ծննդյան ամսաթիվը ______________________________________________
ծննդյան վայրը_________________________________________________
անձնագրի/ծննդյան վկայականի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել __________
__________________________________________________________
փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը) __________________________

հաշվառման վայրը ______________________________________________

2. Երեխայի ծնողները կամ օրինական ներկայացուցիչները
Հայրը`
անուն, ազգանուն, հայրանուն________________________________________
ծննդյան ամսաթիվ ______________________________________________
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել _______________________
__________________________________________________________
հաշվառման վայրը ______________________________________________
մահվան դեպքում` մահվան վկայականի համարը ____________________________
փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը) __________________________
__________________________________________________________
Մայրը`

Երեխայի օրինական ներկայացուցիչ`

3. Ընտանիքի կազմը
Հայր o Մայր o
Քույր o (թիվը __) Եղբայր o (թիվը __)
Տատ o Պապ o
Այլ ______________________
4. Ծնողներն ապրում են համատեղ
Այո o Ոչ o
5. Ծնողների իրավական կարգավիճակը`
Ծնող կամ օրինական ներկայա-ցուցիչ Իրավական կարգավիճակը Հաշման-դամություն
1. Մահացել են,
2. զրկվել են ծնողական իրավունքներից
3. ամուսնալուծված են
4. խուսափում են երեխաների դաստիարակությունից Օրենքով սահմանված կարգով ճանաչվել են
1. մահացած
2. անհայտ բացակայող
3. անհայտ են Գտնվում են բուժական հաստատությունում Գտնվում են կալանա-վայրում Հանրա-պետու- թյունից դուրս Խումբ
Հայր
Մայր
Օրինական ներկայա-ցուցիչ
6. Ընտանիքի մյուս երեխաների վերաբերյալ տվյալներ
քույր`
անունը, ազգանունը _____________________________________
բնակվում է ընտանիքում
Այո o Ոչ o
գտնվում է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում
Այո o Ոչ o
Այո-ի դեպքում` նշել հաստատության անվանումը, գտնվելու վայրը ________________
__________________________________________________________
Այլ ________________________________________________________
եղբայր`
անունը, ազգանունը _____________________________________________
բնակվում է ընտանիքում
Այո o Ոչ o
գտնվում է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում
Այո o Ոչ o
Այո-ի դեպքում նշել հաստատության անվանումը, գտնվելու վայրը _________________
__________________________________________________________
Այլ ________________________________________________________
7. Երեխայի ներկա իրավիճակը`
Մուրացիկ, թափառաշրջիկ o Առանց ծնողական խնամքի մնացած o
Հաստատությունում գտնվող o Ընկեցիկ o
Հաշմանդամ o Հանրակրթությունից դուրս մնացած o
Խնամատար ընտանիքում գտնվող o Խնամակալության հանձնված o
Հաճախում է ցերեկային կենտրոն o Աշխատող երեխա o
8. Երեխան հաշվառված է արդյոք ոստիկանությունում
Այո o Ոչ o
այո-ի դեպքում նշել պատճառը ______________________________________
__________________________________________________________
9. Երեխան ունի արդյոք դատվածություն
Այո o Ոչ o
այո-ի դեպքում նշել պատճառը և դատվածության ժամկետը _____________________
__________________________________________________________
10. Բնակարանային պայմանները
բազնաբնակարան շենք o հանրակացարան o
վթարային բնակարան o առանձնատուն o
լքված շինություն o տնակ/վագոն o
այլ o
11. Երեխայի բնակարանի կոմունալ հարմարությունները
խոհանոց o դրսի զուգարան o
լոգարան o ջեռուցում (ցանկացած տիպի) o
գազ o հոսող ջուր o
12. Ընտանիքի զբաղվածությունը և եկամուտները
Ընտանիքի
անդամի
անունը,
ազգանունը Զբաղվածության
ոլորտը Եկամուտները (ՀՀ դրամով)
Աշխատավարձ Կենսաթոշակներ Նպաստներ
1. ընտանեկան
2. գործազրկության Դրամական օգնություն
1. Դրսում գտնվող ընտանիքի անդամից
2. հարազատներից
3. հումանիտար օգնություն Այլ (գյուղմթերքի
վաճառքից,
վարձակալությունից
կամ նմանատիպ այլ
գործունեությունից
ստացված եկամուտ)
13. Երեխայի փոխհարաբերություններն ընտանիքում
կոնֆլիկտ` այո o ոչ o վարքային շեղումներ` այո o ոչ o
բռնություն՝ այո o ոչ o
և այլ _______________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
14. Երեխայի վարքը
ագրեսիվ o առանց առանձնահատկությունների o
դյուրագրգիռ o
անտարբեր o
15. Երեխայի զարգացման պատմությունը (արտաքին տվյալներ, հատկանիշներ,
հետաքրքրություններն ու կարողությունները, կապերը ընտանիքում և միջավայրում) _____

16. Ընտանիքին աջակցող կազմակերպություններ, եթե այո` նշել
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
17. Այն կրթական հաստատության անվանումը, որտեղ հաճախում է երեխան ___________
__________________________________________________________
__________________________________________________________
18. Երեխայի առաջադիմությունը
գերազանց o լավ o
բավարար o անբավարար o
19. Երեխայի ներգրավվածությունը կրթական համակարգում, հակառակ դեպքում` կրթությունից
դուրս մնալու պատճառները ________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
20. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը` ըստ բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի
● խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչութային և խոսքի ընդհանուր թերզարգացում o
● լսողության խանգարում` չլսող (խուլ), թույլ լսող և լսողության կորուստ o
● տեսողության խանգարում` կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն o
● մտավոր հետամնացություն` թեթև, միջին, խորը o
● հենաշարժական համակարգի խախտումներ o
● հոգեբանական զարգացման խնդիրներ o
● վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ o
21. Սովորելու կարողությունները` ըստ բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի
հեշտ o
դժվարությամբ o
22. Երեխայի հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ (առկայության դեպքում)
ախտորոշումը _________________________________________________
__________________________________________________________
23. Երեխայի հիմնական կարիքները ընտանիքի պատկերացմամբ __________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
Եզրակացություն գնահատված կարիքների վերաբերյալ ________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
Լրացնող անձի
անունը, ազգանունը _____________________________________________
պաշտոնը ____________________________________________________
Լրացման ամսաթիվը _____________________________________________