Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1502-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

3. 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացնել 62,658.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`

1) «Գույք և սարքավորումներ» հոդվածով` 3,780.0 հազ. դրամ, «Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր» հոդվածով` 3.0 հազ. դրամ` դատարանների և դատավորների կնիքների ու դրոշմակնիքների ձեռքբերման համար.

2) «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 19,000.0 հազ. դրամ` ներկայացուցչական նպատակներով թեթև մարդատար ավտոմոբիլի ձեռքբերման համար.

3) «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 3,975.0 հազ. դրամ` դատարանների մուտքի ցուցանակների ձեռքբերման համար.

4) «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 35,900.0 հազ. դրամ` Երևանի քաղաքացիական և քրեական դատարանների շենքի ջեռուցման համակարգի համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2007 թ. դեկտեմբերի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1502-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-

բը Ենթա-

խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

1 2 3 4

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0

այդ թվում`

03 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (62,658.0)

այդ թվում`

03 Դատական գործունեություն (62,658.0)

այդ թվում`

01. Դատական իշխանության մարմինների պահպանում (54,999.3)

ՀՀ վճռաբեկ դատարան (2,219.4)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (1,905.5)

Կապի ծառայությունների վճարներ (313.9)

ՀՀ տնտեսական դատարան (1,600.0)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (1,600.0)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (274.6)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (274.6)

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան (3,738.5)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (1,951.5)

Կապի ծառայությունների վճարներ (1,787.0)

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան (7,032.0)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (2,565.4)

Կապի ծառայությունների վճարներ (2,363.5)

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (1,766.1)

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր (337.0)

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան (3,600.2)

այդ թվում`

Կապի ծառայությունների վճարներ (3,200.2)

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (400.0)

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան (2,610.0)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (405.2)

Կապի ծառայությունների վճարներ (1,274.8)

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (930.0)

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան (11,631.3)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (5,000.0)

Գույք և սարքավորումներ (32.0)

Կապի ծառայությունների վճարներ (5,404.3)

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր (1,195.0)

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան (945.8)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (945.8)

Լոռու մարզի առաջին ատյանի դատարան (3,360.0)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (3,360.0)

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան (4,810.5)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (1,949.5)

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (2,861.0)

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան (3,960.2)

այդ թվում`

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (3,960.2)

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան (449.0)

այդ թվում`

Գույք և սարքավորումներ (110.5)

Կապի ծառայությունների վճարներ (294.5)

Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր (5.0)

Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր (39.0)

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան (3,546.3)

այդ թվում`

Կապի ծառայությունների վճարներ (2,448.0)

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (1,022.4)

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր (70.0)

Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր (5.9)

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան (3,976.2)

այդ թվում`

Գույք և սարքավորումներ (2,668.5)

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (794.7)

Այլ կոմունալ ծախսեր (508.0)

Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր (5.0)

Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան (1,245.3)

այդ թվում`

Գրասենյակային ապրանքներ և նյութեր (656.0)

Կապի ծառայությունների վճարներ (196.1)

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (322.7)

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր (23.3)

Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր (13.5)

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր (33.7)

10. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի պահպանում (7,658.7)

Դատական դեպարտամենտ (7,658.7)

այդ թվում`

Կապի ծառայությունների վճարներ (2,629.0)

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր (3,728.8)

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր (98.0)

Այլ կոմունալ ծախսեր (139.4)

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (1,063.5)

14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 62658.0

այդ թվում`

06 Այլ ծախսեր 62658.0

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 62658.0

ՀՀ կառավարություն 62658.0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1502-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

կապիտալ

ծախսերի

ընդհանուր

ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների

խում-

բը ենթա-

խումբը կապիտալ

շինարա-

րություն կապիտալ

նորոգում նախագծահե-

տազոտական, երկրաբանահե-

տախուզական և գեոդեզիաքար-

տեզագրական աշխատանքներ այլ

կապիտալ

ծախսեր

1 2 3 4 5 6 7 8

ԸՆԴԱՄԵՆԸ (1,604.7) (1,604.7)

այդ թվում`

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան (337.0) (337.0)

այդ թվում`

03 03 01. Դատական իշխանության մարմինների պահպանում (337.0) (337.0)

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան (1,195.0) (1,195.0)

այդ թվում`

03 03 01. Դատական իշխանության մարմինների պահպանում (1,195.0) (1,195.0)

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան (39.0) (39.0)

այդ թվում`

03 03 01. Դատական իշխանության մարմինների պահպանում (39.0) (39.0)

Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան (33.7) (33.7)

այդ թվում`

03 03 01. Դատական իշխանության մարմինների պահպանում (33.7) (33.7)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1502-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումները նշված են փակագծերում)

խում-

բը ենթա-

խումբը տարի

ԸՆԴԱՄԵՆԸ (1,604.7)

այդ թվում`

03 03 Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան (337.0)

այդ թվում`

01. Դատական իշխանության մարմինների պահպանում (337.0)

03 03 Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան (1,195.0)

այդ թվում`

01. Դատական իշխանության մարմինների պահպանում (1,195.0)

03 03 Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան (39.0)

այդ թվում`

01. Դատական իշխանության մարմինների պահպանում (39.0)

03 03 Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան (33.7)

այդ թվում`

01. Դատական իշխանության մարմինների պահպանում (33.7)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։