Հոդված 1
Հոդված 1.
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով շահութահարկի գծով ապառքների, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված տույժերից և տուգանքներից: