Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1 -41.3 -րդ հոդվածներով.
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1 -41.3 -րդ հոդվածներով.
«Հոդված 41.1 . Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացմանը խոչընդոտելը
Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար: