Հոդված 5. Օրենսգրքի 169.7 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենսգրքի 169.7 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.7 . Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը
Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:»: