Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ N 541-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

17 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 541-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԿՈՆՍՈՒԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N ՓԿ-002 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ն մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 7-ի N 2 եզրակացությունը և «ԿՈՆՍՈՒԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի նոյեմբերի 23-ի դիմումը՝ ընկերությանը 2007 թվականի հուլիսի 26-ին տրամադրված N ՓԿ-003 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին.

ուժը կորցրած ճանաչել «ԿՈՆՍՈՒԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի հուլիսի 26-ին տրամադրված «փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների մատուցում» գործունեության իրականացման N ՓԿ-002 լիցենզիան:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Ա. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։